Pastinfo.am-ը գրում է.
Ինգուշեթիայում հարսնացու փախցնելու սովորույթը կպատժվի դրամական մեծ տուգանքով: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
Նման որոշում է կայացվել Ինգուշեթիայի հոգևոր առաջնորդների և հասարակության ներկայացուցիչների Նազրանում կայացած համաժողովում: Հավաքի մասնակիցները որոշել են հարսնացու փախցնողին տուգանել 200 հազար ռուբլու, իսկ նրան օգնողներին՝ 100 հազար ռուբլու չափով:
Համաժողովում միաձայն պաշտպանվել է այն տեսակետը, որ իսլամի տեսանկյունից աղջիկ փախցնելն անթույլատրելի է: Բացի այդ, Ինգուշեթիայի ղեկավար Յունուս-Բեկ Եվկուրովը կոչ է արել համաժողովի մասնակիցներին բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի արմատախիլ արվի հարսնացու փախցնելու սովորույթը: Նա այս հարցում երաշխավորել է հանրապետության իշխանությունների աջակցությունը:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/hy/node/26550
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել