Այսօր Հայաստանում առկա է այն մթնոլորտը, որը Վլ. Լենինը (Ուլյանովը) ձևակերպել է որպես հեղափոխական իրադրություն, այն է՝ վերևները չեն կարողանում այլևս կառավարել հին ձևով և ներքևները այլևս չեն ցանկանում ապրել հին ձևով: Որպեսզի հեղափոխական իրադրությունը վերաճի ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ, անհրաժեշտ է լենինյան բանաձևի երրորդ բաղադրիչը՝ հեղափոխական կազմակերպությունը: Դրա ձևավորումը սկսվել է մեկ-երկու տարի առաջ` ի դեմս անջատ-անջատ ծագող քաղաքացիական խմբերի, հանուն և ընդդեմ հայաստանյան իրականության առանձին երևույթների: Դրանց թվում ես դիտարկում եմ նաև Շանթի ելույթը, սակայն ավելի շատ որպես կատալիզատոր, որը նպաստելու է հեղափոխական կազմակերպության ձևավորմանը: Հենց դա կատարվի՝ «ՍՍ և ընկ.» այլ բան չի մնա, քան կապիտուլյացիան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10200610719701371?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



