Հոդվածի առաջին մասն ընթերցեք այստեղ:

 5  Տիեզերանավի Երկիր վերադարձի մասին

oo20100506_reentry

 Թերևս շատերն են հոլովակներ տեսել, որտեղ երևում է, թե ինչպես են տիեզերանավերը մտնում Երկրի մթնոլորտ: Մթնոլորտ մտնելով`  դրանք էքստրեմալ տաքության աստիճանի են հասնում: Շատերը կարծում են, թե սա տեղի է ունենում մթնոլորտի ու տիեզերանավի շփման հետևանքով. սա իհարկե տեղավորվում է տրամաբանության մեջ: Տիեզերանավը տիեզերքում ոչնչով շրջապատված չէ ու հանկարծ մեծ արագությամբ բախվում է Երկրի մթնոլորտին. սրա արդյունքում, իհարկե, պետք է առաջանա նման տաքություն:

Սակայն պետք է նշել, որ շփումը միայն մի տոկոսն է կազմում այն պատճառի, որ նման տաքություն է առաջանում: Իրականում տաքության մեծ մասը ճնշման հետևանքն է: Երկիր վերադառնալով` տիեզերանավը բախվում է ճնշված օդին, որը հավաքվում է դրա շուրջ: Սա հայտնի է որպես «աղեղնային ցնցում»: Աղեղնային ցնցման մեջ օդը ճեղքվում է տիեզերանավի կողմից ու ցրվում տարբեր կողմերով: Այս ամենը այնքան մեծ արագությամբ է տեղի ունենում, որ օդն անմիջապես տաքանում է` ոչ մի վայրկյան ժամանակ չտալով հովացման համակարգի գործի  գցելուն: Այդ իսկ պատճառով տիեզերանավերի վայրէջքն այնքան էլ հեշտ չի կատարվում:

 4  Գիսավոր աստղերի հետքերը

181172074

Մի պահ գիսաստղեր պատկերացրեք: Դուք միանգամից պատկերացրեցիք սառույցի նման քարեր, որոնք սլանում են տիեզերքի անօդ հսկայական տարածքով` իրենց հետևից լույսի ճառագայթ արձակելով: Հետաքրքիր ու զարմանալի կարող է թվալ այն, որ իրականում գիսավոր աստղերի թողած հետքն ամենևին էլ կապված չէ այն բանի հետ, թե որ ուղղությամբ են դրանք սլանում: Սա այն պատճառով, որ իրականում, ի տարբերություն երկնաքարերի, գիսաստղերի թողած հետքը շփման արդյունքում կամ էլ քայքայման հետևանքով առաջացած հետք չէ: Գիսաստղերի դեպքում հետքն առաջանում է տաքության ու արեգակնային քամու հետևանքով, որը հալեցնում է սառույցն ու դրա փոշու մասնիկները հակառակ ուղղությամբ նետում: Այդ իսկ պատճառով գիսաստղի հետքը իր հետևում չի, որ կարելի է տեսնել, այլ հակառակ ուղղությամբ:

 3  Մերկուրի

177487797

Այն բանից ի վեր, երբ գիտնականներն սկսեցին պնդել թե Պլուտոնը ոչ թե մոլորակ է, այլ գաճաճ մոլորակ, Մերկուրին համարվում է արեգակնային համակարգի ամենափոքր մոլորակը: Այն նաև ամենամոտ մոլորակն է Արեգակին, այնպես որ տրամաբանությանը մոտ կլիներ պատկերացնել, թե այն արեգակնային համակարգի ամենատաք մոլորակն է: Իրականում, սա ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլև կարելի է ասել, որ Մերկուրին բավականին սառը մոլորակ է:  Մերկուրիի  վրա ամենաբարձր ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 427 Co-ի: Համեմատության համար նշենք, որ օրինակ Վեներայի վրա ջերմաստիճանը հասնում է մինչև 460 Co է: Պատճառը, թե ինչու Վեներան, 49,889,664 կմ հեռավորության վրա գտնվելով հանդերձ շատ ավելի տաք է, քան Մերկուրին, այն է, որ Վեներան իր մթնոլորտում CO2 ունի, որն էլ, դեպի իրեն ձգելով ջերմությունը, պահպանում է այն իր մեջ, այն դեպքում, երբ Մերկուրիի վրա ոչինչ չկա, ինչը կպահպաներ տաքությունը:

 2  Տիեզերական հետազոտություններ

672607main_PIA14156

Բոլորն էլ տեղյակ են Քյուրիոսիթի տիեզերական հետազոտական սարքի մասին, որը տիեզերք է ուղարկվել NASA-ի (ԱՄՆ ազգային ավիացիայի և տիեզերական ուսումնասիրությունների գործակալություն) կողմից: Սակայն թվում է` մարդիկ մոռացել են տարբեր տարիների ընթացքում անցկացված այլ հետազոտությունների մասին: «Օփորթունիթի» սարքը Մարս է իջեցվել 2003թ.-ին ու, չնայած այն բանի, որ ընդամենը 90 օր էր ակնկալվում, որ այն կաշխատի, այնուամենայնիվ, արդեն 10 տարի է, ինչ այն իր հետազոտական առաքելությունն է կատարում Մարսի վրա:
Շատերը կարծում են, թե Մարսից բացի, այլ մոլորակների վրա հետազոտական սարքավորումներ չեն ուղարկվում: Իհարկե, մենք բազմաթիվ անգամ տարբեր մոլորակների ուղեծրեր տարբեր սարքավորումներ ենք ուղարկել, սակայն մոլորակի վրա դրանց վայրէջք կատարելը բավականին դժվար է: 1970-1984թթ.-ին ԽՍՀՄ-ը 8 հետազոտական սարք է հաջողությամբ իջեցրել Վեներայի վրա, որի մթնոլորտը բավականին խիստ է: Տարբերությունն այստեղ այն է, որ Վեներայի մթնոլորտն այնքան տաք է, որ նույնիսկ եթե տիեզերական մեքենան հաջողվում է իջեցնել մոլորակի մակերեսին, միևնույն է այն կլանվում ու քայքայվում է: Վեներայի մակերեսին ամենաերկարը դիմացած հետազոտական մեքենան գոյատևել է 2 ժամ, որը սպասվածից էլ երկար ժամանակահատված էր:

Իսկ ինչ վերաբերում է Յուպիտերին` պետք է նշել, որ դրա մթնոլորտը շատ ավելի խիստ տաք է` համեմատած Մարսի ու Վեներայի: Հաշվի առնելով, որ այն ամբողջովին գազերից է բաղկացած, պետք է նշել, որ այնքան էլ հարմար չէ սարքավորումների տեղաշարժման համար: Սակայն այդ հանգամանքը չի խանգարել գիտնականներին հետազոտական սարքավորումներ ուղարկել նաև Յուպիտեր: Մոլորակն ու դրա լուսինները կամ արբանյակները ուսումնասիրելու համար 1989թ.-ին «Գալիլեո» տիեզերանավը բաց է թողնվել տիեզերք: Գալիլեոն իր առաքելությունը կատարել է 14 տարում: Առաքելության 6-րդ տարում այն հետազոտական սարքավորում է թողնում Յուպիտերի վրա, որի շնորհիվ մոլորակի ու դրա մթնոլորտի բաղադրության մասին տեղեկություններ է հնարավոր եղել ստանալ: Չնայած, մեկ այլ տիեզերանավ է պատրաստվում բաց թողնվել Յուպիտերի ուսումնասիրության համար, այնուամենայնիվ, սա դեռևս մնում է միակ հետազոտական մեքենան, որից ստացված տեղեկություններն իսկապես անգին են: Դրանք անսպասելի չափումներ են ցույց տվել, որոնք գիտնականներին ստիպել են վերագնահատել իրենց պատկերացումները մոլորակների կառուցվածքի մասին:

 1  Գրավիտացիոն էներգիայի բացակայություն

Սա այնքան ակնհայտ կարող է թվալ, որ շատերն ուղղակի չեն հավատա դրա անճշտությանը: Հետազոտական մեքենաները, տիեզերանավերը, տիեզերագնացները երբեք էլ չեն ենթարկվել գրավիտացիոն էներգիայի բացակայության: Շատերը կարծում են, որ երբ տիեզերագնացները  օդ են բարձրանում ու կարծես «լողում» տիեզերանավում, այն ատճառով, որ նրանք այնքան շատ են հեռացել Երկրից, որ դրա ձգողությունն այլևս չի ազդում նրանց վրա ու դրա հետևանով «լողում» են օդում, այն ինչ իրականում, նրանք  օդում «լողում են» հենց ձգողական ուժերի ազդեցությամբ:
Երկրի կամ  բավականին մեծ այլ երկնային մարմնի ուղեծրով շարժվելով` այդ մարմինների ձգողական էներգիան բավարար է լինում, որ ձգողության հետևանքով առարկան ընկնի, սակայն, քանի որ Երկիրն անընդմեջ շարժման մեջ է գտնվում, տիեզերանավերն ու այլ առարկաները չեն ընկնում: Երկիրը, շարունակ շարժվելով, ստիպում է տիեզերանավերին անընդմեջ ընկնել, որն էլ ձգողական էներգիայի բացակայության տպավորություն է թողնում: Տիեզերագնացները տիեզերանավերում նույնպես ընկնում են, սակայն քանի որ նրանք ընկնում են նույն արագությամբ, թվում է, թե նրանք լողում են օդում: Նույն երևույթին կարելի է ականատես լինել ընկնող ինքնաթիռի ու վերելակի դեպքում: Եթե տեսել եք «Ապոլլո 13» ֆիլմը, ապա նշենք, որ տիեզերագնացների օդում «լողալու» տեսարանը նկարահանվել է ընկնող ինքնաթիռում: Նախ ինքնաթիռը 9.144կմ վեր է բարձրացվել, այնուհետև սլացել ներքև, որի արդյունքում 23 վայրկյան «գրավիտացիայի բացակայություն» է առաջացել: Չնայած, դա րոպեից էլ կարճ է տևել, սակայն հենց այդ երևույթն է, որ ապրում են տիեզերագնացները տիեզերքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել