Պիկե. «Ռոնալդուն հիացնում է ինձ»Panorama.am-ը գրում է.

«Բարսելոնի» պաշտպան Հերարդ Պիկեն կարծում է, որ Մեսսիի ու Ռոնալդուի մրցակցությունը դրական է անդրադառնում պորտուգալացու մարզավիճակի վրա: «Ռեալի» հարձակվողն անընդմեջ երկու անգամ երկրորդն է ճանաչվել «Ոսկե գնդակի» մրցույթում: Այդ առթիվ իր խոսքն է ասել Պիկեն, ով թեպետ ոչ երկար, սակայն, այնուամենայնիվ, Ռոնալդուի հետ խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում»:

«Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու տարիների համեմատությամբ Ռոնալդուն ընդհանրապես չի փոխվել: Նա նույն լավ մարդն է, ֆուտբոլիստ, ումով ես միշտ հիացել եմ: Հասկանում եք, նա ոչ միայն գոլային ամբիցիաներ ունի, այլև դրանց հասնում է ծանր աշխատանքով` փորձելով կատարելագործվել: Նա միշտ ավելին է ուզում: Այդ գործում նրան շատ է օգնում Լիոնել Մեսսին: Լեոյին շրջանցելու համար Քրիշտիանուն միշտ պետք է լավ մարզավիճակում լինի»- նշել է Պիկեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել