Pastinfo.am-ը գրում է.

Հայտնի դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանն առարկել է իրեն առաջադրված մեղադրանքի դեմ՝ հայտարարելով, որ  չի վստահում  քննիչին՝  ապօրինի քայլերի համար:

Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց  Վ.Պետրոսյանի պաշտպան, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:    Հիշեցնենք, որ Վ.Պետրոսյանին քիչ առաջ մեղադրանք  է  առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի  3-րդ մասով՝  Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն  անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել