Նայում ես` ովքեր են այսօր հավաքվում Ազատության հրապարակում, նայում ես այդ դատարկ, չարացած ու անբովանդակ սֆաթներին ու հասկանում, որ հրապարակը էլ Ազատության չի, այն զավթել են տարբեր տերերի ծառայող սպասավորներ, ովքեր բարձր կոչերի ու լոզունգների տակ ծածկել են իրենց քաղցած ու չարացած էությունը:
Տնաշենները ոնց որ ռոճիկ ստանալու տեղ գտած լինեն, որ միտինգը նայես, տրիբունից խոսացողների կեսից շատը էս կամ էն դեսպանատնից/կազմակերպությունից կամ անհատից ա իրա ապրուստի միջոցներն է ստանում, իսկ ակտիվիզմը դարձել ա իր փեշակը, արդեն ուչենիկներ էլ ունի: 
Էնքան են զարգացել, որ իրենց փոխարինող երկրորդ սերունդն էլ են արդեն աճացրել, գցել հրապարակները ու, որ ամենասարսափելին ա, էդ կարենհարությունյանոտ, արթուրսաքունցոտ, ալենսիմոնյանոտ դեմքերը տեսնելով, հասկանում եմ, որ մենք դեռ շա՜տ հեռու ենք ցանկացած քաղաքացիական ճակատի հաղթանակից, որովհետև սրանք ամեն անգամ ուզուրպացնում են դրոշակակիրների տեղերը ու հետո հարամ անում: Իսկ դուք ասում եք` հեղափոխություն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել