Առաջին մասն ընթերցեք այստեղ:

 5  Թե ինչպես են վանականները մետաքսի թրթուրները մաքսանենգ ճանապարհով հասցրել Բյուզանդիա

Monk

Մինչև 6-րդ դարը մետաքսի արտադրությունը ղեկավարվում էր երկու մենիշխանությունների կողմից: Առաջինը Չինաստանինն էր, և միայն Չինաստանում գիտեին, թե ինչպես է պետք բազմացնել մետաքս արտադրող թրթուրներին ու մետաքս ստանալ: Երկրորդը Պարսկաստանն էր, որը ղեկավարում էր առևտրային միակ ճանապարհը, որը կապում էր Ասիան Եվրոպային:
Ք.հ. 552թ.-ին երկու վանականներ հանձն են առնում ճանապարհ ընկնելու Չինաստան ու պարզելու մետաքս ստանալու գաղտնիքները, որպեսզի դրանք հայտնեն Բյուզանդիայի Հուստինյանոս Առաջին կայսերը: Չինաստանից մետաքս ստանալու համար թրթուռները պետք է հատուկ հաստատուն ջերմաստիճանի տակ տեղափոխեին, քանի որ դրանք բավականին փխրուն էին: Վանականները թրթուրները տեղադրեցին իրենց ձեռնափայտի մեջ: Երկար ճանապարհին թրթուրներին կերակրելու համար նրանք իրենց հետ նաև թթենու թփեր էին տեղափոխում, որոնք անհրաժեշտության դեպքում իրենց խմելու ջրով էին ջրում:
Ընդհանուր առմամբ ամբողջ ճանապարհորդությունը տևեց 2 տարի, մինչև որ Բյուզանդիան ձեռք բերեց մետաքսի գաղտնիքն ու սկսեց իր սեփական արտադրությունը:

 4  ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության ռադիոակտիվ հետախուզական սարքի անհետացումը

Spy

Պատմության բոլոր հետախուզական կամ լրտեսության դեպքերը չեն, որ հաջողությամբ են պսակվում կամ երջանիկ ավարտ ունենում: Նշվածի վառ ապացույց է օրինակ այն, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) փորձել էր պլուտոնիումով լիցքավորված հետախուզական սարք ամրացնել Հիմալայան լեռների ամենաբարձր գագաթին, սակայն կորցրել է սարքը:
Դեպքը տեղի է ունեցել 1965թ.-ին, երբ ԱՄՆ-ն Սառը պատերազմի մեջ էր ու ոչ շատ հեռու Վիետնամական պատերազմից:  Բացի այդ, տեղեկությունների համաձայն, Չինաստանը միջուկային զենք էր արտադրում և դա մեծ խնդիր էր ԱՄՆ-ի համար, քանի որ այնպիսի կոմունիստական երկիրը, ինչպիսին Չինաստանն էր, չէր կարող բանակցել կամ լեզու գտնել մի պետության հետ, որը կապիտալիզմի վառ օրինակ էր: ԱՄՆ-ն ցանկանում էր հետևել չինական միջուկային զենքի փորձարկմանը, որը պետք է կատարվեր Հիմալայների չինական տարածքում: Եվ, որպեսզի նրանք կարողանային լրտեսել չինական միջուկային փորձարկումներին, ամերիկացիները իրենց բարեկամ Հնդկաստանի տարածքում գտնվող Հիմալայների Նադի Դեվի (7600 կմ) լեռան վրա որոշեցին հետախուզական սարք տեղադրել: ԿՀՎ-ն վարձում է հմուտ լեռնագնացների, ովքեր նախկինում հաղթահարել էին Նադի Դեվի լեռը ու ուղարկում նրան իրենց առաքելությանը: Սարքը, որ նրանք պետք է տեղադրեին, հայտնի էր որպես «Միջուկային օժանդակ էներգիայի համակարգ» («SNAP»): Առաքելության ժամանակ, սակայն, բարդություններ են առաջանում թթվածնի պաշարների հետ կապված, դրա հետ մեկտեղ եղանակային խստացումները բարդացրին նրանց աշխատանքները ու նրանք ստիպված էին վերադառնալ խմբի անդամների կյանքը փրկելու համար: Մինչ վերադառնալը, նրանք սարքը նորից ներքև չտեղափոխելու համար այն պահեցին լեռան վրայի ճեղքվածքի մեջ այնպես, որ գարնանը վերադառնալով` շարունակեին իրենց աշխատանքը:

Սակայն, երևի արդեն հասկացաք, թե ինչ տեղի ունեցավ հաջորդ տարի. 1966թ.-ին արշավախումբը վերադառնալով այն վայրը, որտեղ նրանք թողել էին սարքը, չեն կարողացել գտնել այն: Սարքն անհետացել էր: Լեռան վրա ճառագայթում արձակող տեղանք չհայտնաբերվեց, իսկ հնդիկները պնդում էին, որ պլուտոնիումի առկայության համար իրենք չեն գողացել սարքը: Ենթադրվում է, որ սարքի վրա տոննաներով ձյուն է տեղացել ու այն հավերժ թաղվել է այնտեղ ու մինչ այսօր էլ այնտեղ է մնում:

 3  Սովետական գաղտնալսող սարքավորումները դեսպանատան պատերի մեջ, որոնք հայտնաբերվել են կատուների կողմից

CAT SPY

Սառը պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ն մեկը մյուսին բոլորին լրտեսում էին: Բոլորին, բառի բուն իմաստով, նույնիսկ Հոլանդիային, որտեղ Սովետական Միության լրտեսները նույնպես գաղտնալսող սարքեր էին տեղադրել: Բարեբախտաբար, սարքերը հայտնաբերվել էին… կատուների կողմից:

Երբ գաղտնալսող սարքը հայտնաբերվում է, դեսպան Հենրի Հելբն իր աշխատասենյակում էր: Երկու սիամական կատուներ, որոնք քնած էին, արթնանալով հանկարծ սկսում են պատի մոտ անհանգիստ մլավել: Սկզբում Հելբը կարծում է, թե կատուներն ուղղակի մկան ձայն են լսել պատի մեջ, սակայն շուտով հասկանում է, որ նրանց մլավոցն ավելի տարօրինակ ու անսովոր էր: Իրենց սուր լսողության շնորհիվ` կատուները պատի մեջ թաքցրած տեղից ռադիոալիքներին միացրած բարձրախոսի ձայնն առել էին:

Կկարծեք, թե սարքերը հայտնաբերելով, դրանք պետք է անմիջապես հեռացնեին ու ոչնչացնեին, սակայն նրանք այդպես չեն վարվել, փոխարենը նրանք սկսել են ապատեղեկացնել ռուսներին` օգտագործելով նրանց իսկ տեխնիկան:

 2  ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության  կեղծ ֆիլմը

Movie Camera

1979թ.-ին մի խումբ զինված իրանցիներ հարձակվում են Թեհրանում ԱՄՆ դեսպանատան վրա, ու 52 մարդու պատանդ վերցնում: Իրադարձությունը դառնում է ճգնաժամի սկիզբը, որը տևում է մինչև 1981թ.-ը: Բարեբախտաբար, քաոսի ու խառնաշփոթի մեջ դիվանագետների մի խումբ կարողանում է փախչել: Քաղաքի թշնամական փողոցներում թագարդված մնալով` նրանց ի վերջո ապաստան են տալիս կանադացի դիվանագետները:
ԿՀՎ-ն հետապնդման մեջ գտնվող փախուստի դիմած ամերիկացի դիվանագետներին փրկելու համար Իրանում առաքելության ծրագիր է մշակում: Իհարկե, իրանցիներն ամերիկացիներին այդքան հեշտ չէին թողնի երկրի սահմանն անցնել, այնպես որ նրանք պետք է մանրակրկտորեն ծրաիր մշակեին: Այսպես, ԿՀՎ գործակալներից բաղկացած մի խումբ պետք է մեկներ Իրան` իբր «Արգո» գիտագեղարվեստական ֆիլմը այնտեղ նկարահանելու համար: ԿՀՎ-ն, իհարկե հասկանում էր, որ իրանցիները, մինչև նրանց թույլատրություն տրամադրելը, կստուգեն ֆիլմարտադրողի մասին բոլոր տվյալները, այդ իսկ պատճառով նրանք բոլոր համապատասխան փաստաթղթերը նախապես պատրաստել էին: Նույնիսկ ֆիլմի կեղծ  պլակատներ էին պատրաստել, այցեքարտեր բաժանել, հատուկ էֆֆեկտների իրական մասնագետներ վարձել, ֆիլմի նկարահանմանը նվիրված երեկույթներ ու ընդունելություններ կազմակերպել, այնպես որ ամեն ինչ հնարավորինս իրական լիներ: Իրանցիները խայծը կուլ էին տվել: ԿՀՎ գործակալները, ներթափանցելով Իրան, փախուստի դիմած ամերիկացի դիվանագետներին կանադական անձնագրեր է հանձնում, որոնցով էլ նրանք ապահով կարողանում են ճողոպրել իրանցիներից` վերադառնալավ ԱՄՆ:

 1  ԽՍՀՄ-ը (առանց ըմբռնման) աջակցել է ԱՄՆ-ին կառուցելու SR-71 Blackbird լրտես ինքնաթիռը

Lockheed_SR-71_Blackbird

Անկասկած, կարելի է ասել, որ պատմության լավագույն հետախուզական գործիքներից մեկը SR-71 Blackbird լրտես ինքնաթիռն է: 35 տարի ԱՄՆ ռազմաօդային ուժերում ունեցած հետախուզական ծառայության մեջ ոչ մի դեպք չի գրանցվել, երբ ինքնաթիռը կնկատվեր կամ կոչնչացվեր թշնամու կողմից: Եվ դրա համար երկու պատճառ կար: Առաջինը` այս ինքնաթիռը նախագծված է այնպես, որ դրա ռադարային ազդանշանները գրեթե անտեսանելի են և երկրորդը` նկատվելու դեպքում, դրա գերհզոր տուրբո-ռեակտիվ շարժիչի շնորհիվ, օդաչուն կարող է ուղղակի միացնել դրա մաքսիմալ 1020.87 մ/վ արագությունն ու անհետանալ թշնամու տեսադաշտից:

Այնուամենայնիվ, պետք է նշել, որ այս ինքնաթիռները կառուցելն այնքան էլ հեշտ չէ: Որպեսզի ինքնաթիռը իր մաքսիմալ արագությանը հասնելով կարողանար դիմակայել ահռելի բարձր ջերմաստիճանին, անհրաժեշտ էր այն կառուցել տիտանիումից: Իսկ տիտանիումի մեծ ու որակյալ պաշարներ ունեցող միակ երկիրը Ռուսաստանն է:
Ռուսաստանից տիտանիում ձեռք բերելու համար ԿՀՎ-ն պետք է գաղտնի մեծ քանակությամբ մասեր ու նյութեր գներ տարբեր կորպորացիաներից, ու այնուհետև դրանք գաղտնի տեղափոխեր ԱՄՆ: Հայտնի չէ, արդյո՞ք ԽՍՀՄ-ն երբևէ գիտակցել է, որ իրենք առանց ըմբռնելու օգնել են ամերիկացիներին կառուցել իրենց գերհզոր օդային հետախուզական ինքնաթիռները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել