Aysor.am-ը գրում է.
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն:
Նյութի աղբյուր՝ http://aysor.am/am/news/2013/11/09/truce/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել