Քաղաքապետարանը էլի ընկավ դատարկախոսության գիրկը ու այս անգամ Made in Taronապետարան դեմագոգիայի առաջամարտիկը փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն է: Սրանից մի քանի օր առաջ Քաղաքապետարանը հրապարակայնորեն հրավիրել էր Ալեն Սիմոնյանին, Հայկ Մարությանին ու Պետրոս Ղազարյանին, որպեսզի քաղաքապետարանում քննարկեն տրանսպորտի սակագնի թանկացումը: Նշված երեքից միայն Սիմոնյանն էր համաձայնություն տվել, իսկ Կարգին Հայկոն ու Պետրոսը մերժել էին հրավերը:
Ավելին, Պետրոս Ղազարյանը հրապարակայնորեն հրավիրել էր քաղաքապետարանի ներկայացուցիչներին մասնակցելու իր հաղորդմանը և այնտեղ հիմնավորելու տրանսպորտի թանկացման անհրաժեշտությունը: Հիմա էլ Նիկոյանը նոր հայտարարություն է տարածել, որը Գալուստսահակյանական լավագույն ավանդույթներով գրված մի լավաշ է ու որտեղ կոկորդիլոսի արդյունքներ են թափվում, որ իրենց անկեղծ ու չքնաղ հրավերը չեն ընդունել:
Եթե այդքան անկեղծ հղումներով է լցված ձեր նուրբ հոգին, Պարոն Նիկոյան, ապա պարզապես գնացեք Պետրոսի մոտ ու հեռուստատեսությամբ բացատրեք, թե ինչո՞ւ մենք պետք է ավել վճարենք ու այդ ի՞նչ հաշվարկներ եք արել. թե չէ հեռահար նամակագրությունով ու կաբինետային մեժդուսաբոյչիկներով ժողովրդին չեք համոզի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել