Tert.am-ը գրում է.

Հազվագյուտ հիվանդությունների թիվն աշխարհում կազմում է 6-7 հազար, որոնց 70-80%-ը ժառանգական են: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Գենետիկայի հանրապետական բժշկական կենտրոնի» ղեկավար Ալբերտ Մաթևոսյանը: Նա նշեց, որ դրանք հիմնականում նյարդային համակարգի, քրոմոսոմային, նյութափոխանակության, ուռուցքային, արյան հիվանդություններ են:

«Այս հիվանդությունների կեսը հանդիպում է երեխաների մոտ: Հայաստանում չունենք ազգային ստատիստիկ տվյալներ, որի վրա հիմնվենք, հասկանանք, թե որ հիվանդություններն են ավելի շատ մեզ մոտ տարածված ու կարողանանք կազմակերպել բուժումը: Պետք է մտնի օրենք հազվագյուտ հիվանդությունների մասին, պետք է պատրաստել կադրեր, փորձագիտական կենտրոն և այլն»,- ասաց նա:

Ալբերտ Մաթևոսյանն ընդգծեց, որ այս հիվանդությունների բուժումը կազմակերպելու համար պետք է ունենալ ազգային ծրագիր:

Սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանն էլ ընդգծեց, որ ինչպես ցանկացած հիվանդություն, այնպես էլ հազվագյուտ հիվանդությունները ազդում են սեռական առողջության վրա և առաջացնում խանգարումներ: Բժիշկը նշեց, որ կան նաև սեռական հազվագյուտ հիվանդություններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել