1in.am-ը գրում է.

Երգիչ Գրիգորի Լեպսն իր երկրպագուներին կոչ է արել հրաժարվել ի պաշտպանություն իրեն անցկացվող ակցիաներից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրպագուները շաբաթ օրը Մոսկվայում ամերիկյան դեսպանատան առջև պատրաստվում են անցկացնել ակցիա՝ հաջակցություն երգչի:

Ոչ երգիչը, ոչ նրա ներկայացուցիչները կապ չունեն նախապատրաստվող ակցիայի հետ՝ հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով երգչի պրոդյուսերական կենտրոնին:

«Գրիգորի Լեպսի պրոդյուսերական կենտրոնը պաշտոնապես հայտարարում է, որ ոչ երգչի ներկայացուցիչները, ոչ երգիչն ինքը կապ չունեն տվյալ ակցիայի կազմակերպման, ինչպես նաև ինքնաբուխ ստորագրահավաքի հետ, որն անցկացնում են Սպիտակ տան կայքում՝ հանելու համար Գրիգորի Լեպսի պատժամիջոցները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Երաժիշտն աջակցության համար շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին, Ռուսաստանի ԱԳ նախարարությանը, Պետդումայի անդամներին և կոչ է արել «զերծ մնալ չմտածված գործողություններից, որոնք կարող են վատթարացնել առանց այն էլ իր անվան շուրջ ստեղծված բարդ իրավիճակը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել