1in.am-ը գրում է.

Հետազոտողները պարզել են, որ ցանկալի աշխատանքը ստանալու հարցում մեծ դեր է խաղում արտաքին տեսքը՝ հաղորդում է TCH-ը:

Մասնավորապես, գործատուները կարող են աշխատանքի չընդունել եղունգները կրծող մարդուն, քանի որ դա խոսում է վերջինիս նյարդային լինելու մասին: Ապագա տնօրենի հակակրանքին կարելի է արժանանալ նաև արհեստական արևայրուք ունենալու դեպքում. դա վկայում է ծուլության մասին:

Կարևոր է նաև շպարը: Շատ վառ գույն ունեցող շրթներկը կմատնանշի, որ կինը հեշտ հասանելի է, շպարված խալերը խոսում են ոչ անկեղծ լինելու, իսկ օծանելիքի ուժեղ բույրը՝ ինքնավստահության մասին:

Սակայն շպարի բացակայությունը ևս լավ չի դիտվում, քանի որ կարող է այնպիսի զգացողություն առաջացնել, որ թեկնածուն չի կարողանում զսպել հույզերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել