1in.am-ը գրում է.
Ֆիլիպիններում ամենահզոր թայֆունի զոհն է դարձել արդեն ավելի քան 100 մարդ: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով երկրի իշխանություններին:
Մահացածների մարմիններն ընկած են Տակլոբան նավահանգստային քաղաքի փողոցներում: Տեղեկություններ այլ առափնյա շրջանների մասին չկան: Խաթարված են հաղորդակցությունն ու էլեկտրամատակարարումը:
Արևադարձային «Հայան» թայֆունը, որն ամենահզորն է ուսումնասիրությունների ողջ ընթացքում, հեղեղել է ափամերձ տարածքները, փոթորկոտ քամին պոկել է տների տանիքներն ու ճանապարհները ծածկել սողանքներով:
Օդերևութաբանների գնահատականներով՝ թայֆունի արագությունը հասել է 300 կմ/ժամի:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_228778.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել