Ժողովուրդ ջան, երեկվա մասին շատ բան կա խոսելու` ԱԺ-ից բռնած մինչև կարմիր գլխարկներ: Դե ինչ, վերհիշենք:
Սկսենք ԱԺ Բեգռաունդից
Բա չեք ասի, Լևոն Զուրաբյանին երեկ էլի Լյովիկ էին ասում ու էլի ԱԺ-ում: Էս անգամ Զարուհին կապ չուներ, ասեմ ավելին ՀՀԿ-ական պատգամավոր էր, Լևոնն էլ ոչ տարավ ոչ բերեց ասեց, որ Հովհաննես Սահակյանի բաբոնա Լյովիկը: Ես մտածում եմ, որ ԱԺ-ում պետք է մեկ մեկու հետ նորից ծանոթանան, որ տղեքը օրենքների վրա աշխատեն, ոչ թե ապացուցեն ում անունն ինչ է:
Մարդիկ կան` մինչև մյուս տարի ուզում են սեփական ինքնաթիռ ունենան: Հա, լուրջ. բա էլ ոնց հասկանամ էն փաստը, որ գծատերերից շատերը ուզում են տրասպորտի գինը դարձնեն 200 դրամ: Առաջարկ բոլոր գծատերերին. ով նեղվում է 100 դրամով գիծը աշխատացնելուց կարող է նվիրել ինձ, ես մի ձև գլուխ կհանեմ: Մեքենաների առկայությունը պարտադիր է:
Վատ լուր վարորդների համար: Այսուհետև պետավտոտեսուչներից խույս տալ հնարավոր չի լինի: Նրանք արդեն մոտոցիկլտներով են: Մի խոսքով բոլորս անցնում ենք մոտոյով երթևեկելուն, որ հնարավորությունները հավասարեցնենք:
Եկանք հասանք կարմիր գլխարկավորներին: Բայց մենք հասանք, իրանք գնացին: Նրանք դադարեցրեցին իրենց պայքարը: Ստացվում է, որ պայքարի համար անսահմանափակ հնարավորություն են ստեղծվել դեղին գլխարկների համար: Հարց` ո՞ւմ դեմ պետք է պայքարեն նրանք, դեռ պարզ չէ: Էտ սաղ հեչ, Նախախորհրդարանի անդամներին շնորհավորում եմ. երեկ նրանց չեն հետապնդել, համենայնդեպս, նրանք այդ մասին չեն հայտարարել:
Վերջ, այսօրվանից օրենքով լրագրություն պետք է լինի: Երեկ ԱԺ-ում են հայտարարել դրա մասին: Դե սպասենք, տեսնենք կլինի, թե՞ ոչ:



