Emedia.am-ը գրում է.

Նոյեմբերի 9-ին ողջ հանրապետության տարածքում կդիտվի խիտ ամպամածությամբ եղանակ, ամենուրեք պարբերաբար սպասվում են տեղումներ, լեռներում հնարավոր է ձյուն:

ԱԻՆ-ը զգուշացնում է ձմեռային անվադողերով երթևեկելու անհրաժեշտության մասին:


Քամին` 13-17մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է ուժգնացում մինչև 20մ/վրկ, առանձին վայրերում հավանական է մառախուղ և ցածր տեսանելիություն:


Օդի ջերմաստիճանն արևելյան շրջաններում ցերեկը կտրուկ կնվազի 6-8 աստիճանով: Ուշադրություն. շրջանների մեծ մասում, հատկապես` հարավային կեսում սպասվում են զգալի առատ և տևական անձրևներ:

Երևանում նոյեմբերի 9-ին և 10-ին կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ, պարբերաբար հնարավոր է անձրև: Գիշերը +4+6, ցերեկը +13+15, երեկոյան +8+10: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել