«ՀՀ Արարատի մարզի Ազատավան համայնքի մի շարք բնակիչներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ խաղողի մթերման ժամանակ գյուղացիները խաղողը մթերող գործարան հասցնելու փոխադրամիջոց չունենալու պատճառով ստիպված են եղել այն տանել համայնքի աղբի մեքենայով ինչը, մեղմ ասած, հակահիգիենիկ է։
Իհարկե, գյուղացիների պատմածը խիստ զայրացրեց համայնքապետ Սարգիս Խաչատրյանին, ով ասաց, թե նման բան չի եղել, սակայն գյուղացիները շարունակեցին հակառակը պնդել՝ հավելելով թե չի բացառվում այս խաղողից պատրաստված գինին ըմբոշխնեն նաև մեր բարձրաստիճան պաշտոնյաները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել