
ԱՀՊ-ի ժամանակ շներին հաճախ օգտագործում էին որպես շտաբներից մինչև առաջին գիծ կարևոր հրամաններ հասցնողներ: Շները փաստաթղթերը կրում էին վզներից կախված տարաների մեջ: Այս կենդանիներին օգտագործում էին նաև հեռահաղորդակցության լարեր անցկացնելիս:
11 Խաղաղության ավազանը
Հրետանու համազարկը կարող է լսելի լինել հարյուրավոր կիլոմետրերի վրա: Հրետանու ձայները, զուգորդվելով ականների պայթյունների ձայների հետ, անտանելի աղմուկ էին ստեղծում, իսկ 1917 թվականին Մեսսինի ու Իպպրի մոտ տեղակայված գերմանական զորքերի դիրքերի տակ տեղադրված պայթուցիկների պայթյունը լսելի էր 220 կիլոմետրի վրա:
ԱՀՊ-ի ժամանակ բրիտանական տանկերը պայմանականորեն բաժանված էին աղջիկ ու տղա տանկերի: Տղա տանկերը զինված էին հրանոթներով, իսկ աղջիկ տանկերը՝ ծանր գնդացիրներով:
1914 թվականի օգոստոսին, Աերսքոթ բնակավայրում գերմանացի զինվորները գնդակահարեցին 150 քաղաքացու: Այս սպանդը «Ահուսարսափի քաղաքականության» մասն էր, որի նպատակը գրավյալ տարածքներում խաղաղ բնակչությանն ահաբեկելն էր, որպեսզի նրանց մտքով չանցնի ապստամբել:
6 Սարսափելի զոհեր
ԱՀՊ-ի ժամանակ միայն Ռուսաստանը զորակոչեց 12 միլիոն մարդու, ինչը ռուսական բանակը դարձրեց խոշորագույնն աշխարհում: Այս ահռելի քանակությանը 3/4-րդը սպանվեց, վիրավորվեց կամ անհայտ կորավ:
ԱՀՊ-ի տարիներին մահացած ամեն 3-րդ զինվորի մահվան պատճառը հենց այս հիվանդությունն էր, իսկ հիվանդության համաշխարհային համաճարակն ավելի շատ մարդկային կյանք խլեց, քան պատերազմը:
4 Ավելի քիչ հիվանդություններ, ավելի շատ մահեր
Ռազմական զոհերի 2/3-րդը զոհվեցին հենց ռազմի դաշտում: Բոլոր նախորդ պատերազմներում մահացության մեծ մասի պատճառ դառնում էին հիվանդությունները:
3 Զոհերի քանակը
ԱՀՊ-ից ֆիզիկապես տուժեց 35 միլիոն մարդ, որոնցից 15 միլիոնը մահացավ, իսկ 20 միլիոնը՝ վիրավորվեց:
Առաջինն, ով օգտագործեց այս սարսափելի զենքը ԱՀՊ-ի ժամանակ, գերմանացիներն էին: Նրանց կրականետերը կարողանում էին կրակի շիթեր նետել` մինչև 40 մետր հեռավորության վրա:










