Galatv.am-ը գրում է.

«Պապային տեսա, ոնց որ թե լավ էր, կարոտել էի, բայց դե չկարողացա մոտենալ. թույլ չտվեցին: Մենք ընկերներով էինք, այսօր առավոտից սպասում էինք: Քննչականի շենքից դուրս բերեցին պապային, նրան մի հատ ավտո նստեցրին ու չգիտեմ ուր տարան՝ հավանաբար դատարան, հիմա ընկերներով շարժվում ենք դեպի դատարան»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ով հոր հետ կարճատեւ, ակնթարթային տեսակցությունից այնքան էր ուրախացել եւ հուզվել, որ անընդհատ կրկնում էր՝ «պապաս հերոս ա, Շանթը հերոս ա»:

«Ընկերներով հենց այդպես էլ գոռում էինք՝ Շանթ, հերոս, Շանթ, հեղափոխություն: Իսկ պապան մենակ մի բան հասցրեց ասել, թե՝ «Սիգարետս վերջացել է, ինձ սիգարետ բերեք»,- ասաց Շահեն Հարությունյանը:

Ավելացնենք, որ Շահեն Հարությունյանն ու իր ընկերները, ովքեր նպատակ ունեին քաջալերել Շանթ Հարությունյանին, այսօր կեսօրվա ժամը 13-ից հավաքվել էին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի մոտակայքում: Հետո տեսնելով, որ անօգուտ է, նրանք շարժվել էին քննչական վարչության շենք, որտեղից էլ Շանթ Հարությունյանին դուրս էին բերել, նստեցրել մեքենա եւ տարել: Շահեն Հարությունյանն ասաց, որ այժմ Շանթ Հարությունյանի համակիրները շարժվում են դեպի դատարան. «Մենք գնում ենք հիմա Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարան»:

Հավելենք, որ Երանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում են  Շանթ Հարությունյանն ու ևս 6 հոգի:

Տեսանյութը և նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել