Galatv.am-ը գրում է.
Հայաստանի ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նորից անդրադարձել է Երևանում ներքաղաքային ուղևորափոխադրումների խնդրին, ասել, որ տրանսպորտային միջոցները շահագործող ընկերությունների տնտեսական վիճակն ահավոր է, չեն կարողանում վճարել գույքահարկի, ԱՊՊԱ-ի, տեխզննման և այլնի համար և պատրաստ են պայքարել՝ ընդհուպ մինչև աշխատանքի բոյկոտը: Նրա հավաստմամբ՝ իրենց հաշվարկներով՝ ուղեվարձը պետք է լինի 200 դրամ, սակայն ելնելով սոցիալական պայմաններից՝ կաշխատեն նաև 150 դրամով:
Ներկայացնում ենք երաժիշտ Արթուր Իսպիրյանի հարցազրույցը galatv.am-ին, ով նաև «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի մասնակիցներից է:
-Պարոն Իսպիրյան, արդեն խոսակցություններ են գնում, որ հունվարի մեկից դարձյալ ուղևորափոխադրման արժեքը բարձրացնելու են: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ կլինի այս անգամ:
-Հասարակության և զանգվածների մեջ անցած անգամ մեծ բողոքի ալիք բարձրացավ, և ես չեմ կարծում, որ այս անգամ էլ քաղաքապետարանը այդ քայլին կգնա, որովհետև այն բողոքի ակցիան, այն պայքարի միջոցները որ տեսան, պետք է նաև ենթադրեն, որ նոր շարունակություն կունենա: Ազնվորեն եմ ասում՝ սխալ կլինի, որ նորից կրկնեն այդ որոշումը:
-Պարոն Իսպիրյան, եղան նաև մարդիկ Երևանի ավագանու անդամներից, որ քննադատեցին «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի մասնակիցներին՝ բացատրելով, թե ամեն ինչը թանկանում է՝ հացը, ձուն, ինչու՞ են հենց տրանսպորտի թանկացումը ցավոտ տանում: Դուք, որպես այդ գաղափարի մասնակից, ի՞նչ կասեք, ինչպե՞ս կբացատրեք:
-Մենք սկսել ենք տրանսպորտից, որովհետև դա անմիջապես կպչում է քաղաքացու, ուսանողի, դպրոցականի գրպանին: Ճիշտ է, ամեն ինչ թանկանում է, բայց տրանսպորտի թանկացման հետևանքները վատ կլինեն: Դա մեծ հարված կլինի ՀՀ քաղաքացու առանց այն էլ աղքատիկ գրպանին: Մի երկրում, որտեղ սոցիալական վիճակը շատ ծանր է, և աշխատատեղեր էլ չկան, և արտագաղթում են, դա ավելի կարագացնի ոմանց արտագաղթելու ցանկության կատարումը: Մենք տրանսպորտի դեմ ենք պայքարում առայժմ, որ հետո մյուս թանկացումների դեմ էլ պայքարենք, հասկանում ենք, որ տրանսպորտի թանկացումը այլ ապրանքների թանկացումների էլ է բերելու, և հետո պայքարում ենք, որովհետև գտնում ենք, որ տրանսպորտի գնի բարձրացումը բացարձակապես անհիմն է և խելքին մոտ բան չէ:
-Այսինքն, ուզում եք ասել, որ ինքնակա՞մ են թանկացնում, որ...
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ



