Սքարլեթ Յոհանսոն.«Ոչ մի վատ բան չկա, եթե զույգերը միասին մեծահասակների համար նախատեսված ֆիլմեր նայեն»Life.panorama.am-ը գրում է.

Բրիտանական հայտնի Marie Claire ամսագրի շապիկը զարդարել է հոլիվուդյան դերասանուհի, սեքս-սիմվոլ Սքարլեթ Յոհանսոնը: Սքարլեթ Յոհանսոնը նաև բացառիկ հարցազրույց է տվել ամսագրին, որտեղ պատմել է 30-ամյա ֆրանսիացի լրագրող Ռոման Դորյակի հետ ունեցած սիրավեպի, նշանադրության և նոր ֆիլմի` «Դոն Ժուանի կրքերը» ֆիլմի մասին: Խոսելով մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի մասին, Յոհանսոնը նշել է.«Եթե իմանայի, որ իմ ընկերը շատ է նման ֆիլմեր է դիտում, կապշեի: Դա մի քիչ տարօրինակ կլիներ: Ամեն դեպքում, մեծահասակների համար նախատեսված ֆիլմերը կարող են հետաքրքիր լինել, այդպիսի ֆիլմերի դիտումը կարող է օգտակար լինել և տղամարդկանց, և կանանց համար: Ոչ մի վատ բան չկա նրանում, որ զույգերը ժամանակ առ ժամանակ մեսահասակների համար նախատեսված ֆիլմեր նայեն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել