ՀՀԿ-ի կարծիքն անփոփոխ էAravot.am-ը գրում է.

«ՀՀԿ-ի եւ առհասարակ ՀՀ իշխանությունների կարծիքն այս հարցում անփոփոխ է`Հայաստան-Թուրքիա հարաբերություններում մեզ համար անթույլատրելի է ցանկացած նախապայման: Ավելին, անթույլատրելի է այս խնդիրը կապել ԼՂՀ խնդրի կարգավորման հետ»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` հակադարձելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավիթողլույի արած այն հայտարարությանը, որ չի բացառվում, որ 2015 թվականին բացվի հայ-թուրքական սահմանը, բայց մի պայմանով, երբ հայերը դուրս գան ԼՂՀ-ից: Շարմազանովը նաեւ հավելեց. «Հայերը ապրել, ապրում եւ պետք է ապրեն ԼՂՀ-ում մի պարզ պատճառով, որ ԼՂՀ-ն մեր ժողովրդի սուրբ հայրենիքի մի մասն է»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել