Aravot.am-ը գրում է.
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որին մասնակցում էին ԳՄ բոլոր անդամները: Ներկա էր նաեւ ԳՄ անդամ Կարեն Կարապետյանն, ով շատ քիչ է լինում Հայաստանում, եւ բնականաբար, հազվագյուտ դեպքերում է մասնակցում նիստերին: Ի սկզբանէ ակնկալվում էր, որ այս նիստի «արդյունքները» հետաքրքիր էին լինելու` նկատի ունենալով երկու օր առաջ Շանթ Հարությունյանի նախաձեռնած հեղափոխությունը եւ դրա արդյունքները, բայց, ինչպես պարզվեց, այդ հարցերին ՀՀԿ-ի նիստում անդրադարձեր չեն եղել: Aravot.am-ի հարցին ի պատասխան, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այդ առիթով ինքը լրագրողներին մեկնաբանություններ տվել է եւ ավելացնելու ոչինչ չունի: Այսօր նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը հայտարարել էր, որ սրանով Հայաստանում ազգային-ազատագրական շարժման երկրորդ փուլն է սկսվում եւ, որ Շանթը պարզեց հեղափոխության դրոշակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ