Emedia.am-ը գրում է.
Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում տարեսկզբից մեկնարկած այգիների և պուրակների բարեկարգման, ինչպես նաև նոր հանգստի գոտիների կառուցման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երևանցիների հետ միասին բնակիչների տնօրինմանն է հանձնել բարեկարգված հերթական այգին: Նոր Նորք վարչական շրջանի շուրջ 5.8 հա տարածք զբաղեցնող Տիգրան Մեծի այգին ամբողջությամբ վերակառուցվել է:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, զրուցելով բնակիչների հետ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ երևանյան նոր այգիների ու պուրակների ստեղծման ծրագրերը, ինչպես այս տարի, առաջիկա տարիներին ևս կլինեն շարունակական ու հիմնականում կյանքի կկոչվեն մայրաքաղաքի ծայրամասային համարվող թաղամասերում, ուր հազարավոր բնակիչների համար կստեղծվեն հանգստի յուրօրինակ կենտրոններ:
«Յուրաքանչյուր տարի մենք 5-ից 6 հանգստի գոտիներ ենք կառուցում ու վերակառուցում մայրաքաղաքում: Մեր ծրագրերի շրջանակում փորձելու ենք բարեկարգել երևանյան բոլոր այգիները: Նոր Նորք վարչական շրջանը խորհրդային տարիներին ամենականաչապատ տարածքներից էր և ուներ բավականին շատ այգիներ ու պուրակներ: Եվ մեր նպատակն է նախ վերականգնել այդ տարածքները, իսկ հետագայում նաև ավելացնել դրանց քանակն ու հանձնել մեր բնակիչներին»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ