Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանինAravot.am-ը գրում է.

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ: Ողջունելով հյուրին եւ ընդգծելով երկու ժողովուրդների միջեւ առկա բարեկամական սերտ հարաբերությունները՝ քաղաքապետը նաեւ կարեւորել է այդ համատեքստում Ռուսաստանի մի շարք քաղաքների եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ ձեւավորված գործընկերային հարաբերությունները: «Անցյալ տարի Երեւանում անցկացվեցին Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի օրերը, իսկ այս տարվա հուլիսին Սանկտ Պետերբուրգում անցկացվեցին Երեւանի օրերը: Ի դեպ, այս ամսվա վերջում Մոսկվայում եւս կանցկացվեն Երեւանի օրեր: Ուզում եմ նաեւ նշել, որ Երեւանի քաղաքապետարանը բարեկամական ջերմ հարաբերություններ ունի նաեւ Դոնի Ռոստովի եւ վերջերս Երեւանի քույր քաղաք դարձած Ստավրոպոլի հետ: Մեր գործընկերների հետ հարաբերություններն իսկապես բարձր մակարդակի վրա են գտնվում եւ վստահ եմ, որ դրանք հետզհետե ավելի ու ավելի են ամրապնդվելու»,- նշել է Տարոն Մարգարյանն ու այդ հարցում բարձր գնահատել ինչպես ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանի, այնպես էլ ՌԴ-ում ՀՀ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանի ջանքերը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել