Մոսկվայի երկնքում բախումից վերջին պահին են խուսափել Երևանից ու Արխանգելսկից ժամանող օդանավերը168.am-ը գրում է.

Lifenews-ի փոխանցմամբ՝ երեկ Մոսկվայում քիչ է մնացել գրանցվի տասնյակ ուղևորներով լի «Բոինգ 737» երկու օդանավի մասնակցությամբ խոշոր աղետ: Նշվում է, որ «Տրանսէրո» ընկերության օդանավը, որը Մոսկվա է ժամանել Երևանից, վայրէջք կատարելիս շեղվել է իր ճանապարհից և 600 մետր բարձրության վրա հայտնվել է «Յուտեյր» ավիաընկերության ինքնաթիռի ճանապարհին, որը գտնվել է նույն բարձրության վրա՝ Արխանգելսկից Մոսկվա ժամանելիս: Դիսպետչերներին հաջողվել է նրանց հեռացնել միմյանց ճանապարհից, երբ օդանավերի միջև հեռավորությունը կրճատվել է մինչև 2.5 կիլոմետրի: Վերջին պահին ինքնաթիռներից մեկի անձնակազմին հրահանգել են անհապաղ բարձրություն հավաքել, իսկ մյուս ինքնաթիռի անձնակազմին՝ անհապաղ թեքվել դեպի ձախ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել