Panorama.am-ը գրում է.
ՄԱԿ-ի նյույորքյան շտաբ-բնակարանում նոյեմբերի 6-ի երեկոյան տեղի ունեցավ կազմակերպության թվով 68-րդ գլխավոր համաժողովը: Օրակարգի հիմնական թեման Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված հաշտության բանաձևի ընդունումն էր, ըստ որի` համաշխարհային գլխավոր մարզահանդեսից յոթ օր առաջ և հետո աշխարհում պետք է թևածի խաղաղությունը:
Ռուսական և հունական կողմերն են պատրաստել փաստաթուղթը, որին համահեղինակ է դարձել 70 երկիր: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Հաշտության կնքման ավանդույթը բխում է դարերի խորքից: Դեռևս հին Հունաստանում խաղերի անցկացման ժամանակ մասնակից երկրների ներկայացուցիչներին հնարավորություն է տրվել մրցավայր գալ ու վերադառնալ անվտանգ: Բարի ավանդույթը ՄՕԿ-ը վերականգնեց 1992 թ. : Մեկ տարի անց այն ստացավ ՄԱԿ-ի (Միավորված ազգերի կազմակերպություն) աջակցությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ