1in.am-ը գրում է.
Լյուքսեմբուրգում Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել, համաձայն որի՝ միասեռականությունը կարող է համարվել ապաստան տրամադրելու հիմք, եթե հայրենիքում համասեռամոլին սպառնում է կալանք սեռական ուղղվածության պատճառով՝ հաղորդում է դատարանի կայքը:
Դատարանի անդամները վճռել են, որ սեռական փոքրամասնությունները բավականաչափ հիմք ունեն, որպեսզի Եվրոպայում իրենց ապաստան տրամադրվի: ԵՄ դատարանն առաջարկում է յուրաքանչյուր հստակ դեպքում որոշել, թե սեռական փոքրամասնությունները որքանով են ուժեղ հետապնդումների ենթարկվում հայրենիքում: Եթե հոմոսեքսուալը հստակ ապացույցներ ներկայացնի, որ իր երկրում հետապնդումների է ենթարկվում, և իրեն սպառնում է կալանք, ապա նա ապաստան կստանա Եվրոպայում:
Օրենքն աշխատում է նաև այն դեպքում, երբ մարդը հետապնդումների զոհ է դառնում ռասայի, դավանանքի, էթնիկ պատկանելության կամ քաղաքական համոզմունքների պատճառով: