168.am-ը գրում է.
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վատիկանի իշխանությունները հուսով են, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին: Այս մասին նշված է Վատիկանի տարածած հայտարարությունում: Այդ հանդիպումը կարող է դառնալ ռուս առաջնորդի առաջին առաջին հանդիպումը Ֆրանցիսկոսի հետ, ով այս տարվա մարտին է ընտրվել Հռոմի պապ: Նշվում է, որ Ռուս ուղղափառ եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու միջև հարաբերություններում լարվածություն է տիրում 1991 թվականից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://168.am/2013/11/07/296956.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել