Tert.am-ը գրում է.

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակում այսօր Երևանում տեղի է ունեցել հայ-իրաքյան գործարար համաժողովը, որի բացմանը ներկա են եղել միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ, Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և Իրաքի փոխվարչապետ Ռոուշ Նուրի Շաուեյսը:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Փոխվարչապետն իր բացման խոսքում ողջունել է համաժողովի մասնակիցներին և արդյունավետ աշխատանք մաղթել: Նա վստահություն է հայտնել, որ միջոցառումը լավ հնարավորություն է հայ և իրաքցի գործարարների միջեւ համագործակցության, նոր կապերի հաստատման համար, ինչն էլ իր հերթին կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել