Lurer.com-ը գրում է.

Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն հայազգի Վիկ Դարչինյանը Նոնիտո Դոների հետ կայանալիք մենամարտից առաջ հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստվում է նոկաուտի ենթարկել մրցակցին և աշխարհին ապացուցել, որ ինքը տեխնիկապես ավելի ուժեղ բռնցքամարտիկ է:

«Մտադիր եմ նոկաուտի ենթարկել Դոներին: Կապացուցեմ ամբողջ աշխարին, որ ես ավելի հմուտ եմ, ուժեղ և մոտիվացված: Գիտեմ այն ամենը, ինչը անելու է Դոները: Ես կոչնչացնեմ նրան, աշխարհին ցույց կտամ, որ այս մենամարտին սպասել եմ երկար ժամանակ և պատրաստ եմ դրան»,-Դարչինյանի խոսքերը մեջբերում է Boxingscene-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել