1in.am-ը գրում է.

Ֆրանսիական Disneyland-ի այցելուների թիվը մեկ տարում նվազել է մեկ միլիոնով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով զվարճանքների այգու EuroDisney օպերատոր-ընկերությանը:

2012 թվականին, երբ այգին տոնում էր 20-ամյակը, այցելուների թիվը հասել էր ռեկորդային ցուցանիշի՝ 16 միլիոնի: Սակայն վերջին տարում (հաշվարկային շրջանը՝ 2012-ի հոկտեմբերից 2013-ի սեպտեմբեր) այգի է այցելել 14.9 մլն մարդ: 

Ընկերության գնահատականներով՝ Փարիզից ոչ հեռու գտնվող երկու թեմատիկ այգիների այցելությունները նվազել են 7 տոկոսով: Ընկերության շրջանառությունը նվազել է 1.1 տոկոսով՝ հասնելով 1.31 մլրդ եվրոյի: 

«2013-ը հեշտ տարի չէր ողջ եվրոպական զբոսաշրջության և զվարճանքների արդյունաբերության համար»,- կարծում է EuroDisney-ի նախագահ Ֆիլիպ Գասը:

Disneyland Resort Paris այգու բացումը տեղի է ունեցել1992-ի ապրիլի 12-ին: Դրա տարածքում են գտնվում երկու թեմատիկ այգիներ՝ Disneyland Park-ը (1992-ից) և Walt Disney Studios Park-ը (2002-ից):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել