Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 13:30-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են 31-ամյա Խորեն Ներսիսյանի վարած Audi A-6 մակնիշի 201 ԼԼ 60 համարանիշի, 39-ամյա Կարապետ Սահակյանի վարած Opel Vectra մակնիշի 17 ԼՍ 083 համարանիշի և 53-ամյա Լևոն Միքայելյանի վարած Mercedes մակնիշի 95 NՍ 999 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչները և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել