Կառլ Բիլդից հասկացող մարդ կա՞: Շվեյցարիայի ԱԳ նախարարի մասին է խոսքը: 
Դե որ ասել է` Ուկրաինայի ասոցացման համաձայնագիր ստորագրելը «ինձանում» արդեն պեսիմիզմ է առաջացնում:
Հիշո՞ւմ եք` ինքն ահագին կոշտ արտահայտվել էր նաեւ Հայաստանի մասով, թե ռադդ քաշի-գնա (դե մոտավորապես էլի), որ մտել ես Մաքսային միություն, ոչ մի թուղթ էլ չենք ստորագրի քեզ հետ:
Իրեն ուղղել էին մնացած յուրոփացիք, թե Յուրոփի պատուհանը Հայաստանի համար բաց է:
Ա՛յ ըտենց.
-Պատուհանդ բա՜ց արա, շարմաղ մարմինդ տեսնե՜մ... պոյ, ժող, շեղվել եմ:
Զի, որքան ես եմ տեղյակ, հին, ծեր Յուրուփն առավել չափավոր է այս հարցերում եւ կոշտ դիրքորոշումներ չի ընդունում:
Իսկ Արեւելյան Յուրոփի երկրները խիստ ծայրահեղ են. նրանց թվում է եւ այս Բիլդը:
Հիմա սույն Բիլդը (ինչ էլ ազգանուն է) բլթցնում ու ծայրահեղականություն է անո՞ւմ, թե ճշմարտությունն է ասում Ուկրաինայի հաշվով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել