Panorama.am-ը գրում է.
Կանազի զինվորական հոսպիտալում զինծառայողների հետ կատարված միջադեպի փաստով ՊՆ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` «խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»: Այդ մասին ունեցած Panorama.am-ի տեղեկությունը ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ոչ հաստատեց և ոչ էլ հերքեց: «Ես այդ դեպքի մասին որևէ տեղեկություն չեմ մեկնաբանում», -փոխանցեց Հովհաննիսյանը:
Նոյեմբերի 2-ին Կանազի հոսպիտալում միջադեպ էր տեղի ունեցել, որի մասին իրարամերժ տեղեկություններ էին տարածվել: Մասնավորապես, ըստ «facebook» սոցիալական ցանցի մի քանի օգտատերերի կողմից տարածված տեղեկությունների, ծեծկռտուք է տեղի ունեցել հոսպիտալի աշխատակիցների և զինծառայողների միջև, ինչի հետևանքով զինծառայողները ծեծված, ջարդված դուրս են եկել հոսպիտալի տարածքից և մարդկանցից օգնություն խնդրել: Այդ մասին տեղեկության տարածումից հետո ՊՆ մամլո խոսնակը պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ և ասաց, որ երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: «Նրանք հարձակվել են նաև հերթապահ բժշկի վրա, այնուհետև դիմել փախուստի», -հավելել էր Հովհաննիսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ