Uɴɪᴠᴇʀsᴇ ᴏғ Lᴜxᴜʀʏ1. Դասական տաք շոկոլադ

Անհրաժեշտ է`

1 լիտր կաթ

200 գրամ դառը կամ կաթնային շոկոլադ

2.5 թեյի գդալ օսլա

Բաղադրիչների վերոնշյալ քանակից ստացվում է 4-5 բաժին: Օսլան լուծել մի բաժակ կաթի մեջ: Մնացած կաթը լցնել կաթսայի մեջ, դնել միջին կրակի վրա, ավելացնել շոկոլադ:  Տաքացնել այնքան, մինչև շոկոլադը չլուծվի: Ավելացնել օսլայով կաթ, լավ խառնել, տաքացնել այնքան, մինչև զանգվածը չպնդանա: Հանել կրակի վրայից, մատուցել տաք վիճակում:

Beautiful things / coffee, milk & cinnamon2. Տաք շոկոլադ մեքսիկական ձևով

Անհրաժեշտ է`

50 գրամ էքստրա-դառը շոկոլադ

500 մլ կաթ

200 մլ ջուր

3 ձողիկ դարչին

¼ թեյի գդալ կայնեյան բիբար (ըստ ցանկության)

Շոկոլադը կտրատել փոքր կտորներով: Կաթն ու ջուրը լցնել կաթսայի մեջ և դնել միջին կրակի վրա: Ավելացնել մի ձողիկ դարչին ու ¾ շոկոլադ: Խառնել դարչինի ձողիկով, որպեսզի ամեն ինչ լավ խառնվի, և կաթը ստանա դարչինի բույր: Ըստ ցանկության կարելի է ավելացնել կայնեյան բիբար: Մարմանդ կրակի վրա հասցնել եռման: Դարչինի ձողիկը կիսել: Ամեն բաժակի մեջ դնել մեկական մասնիկ: Ստացված զանգվածը հարել, լցնել բաժակների մեջ և մատուցել:

E M B E R G L O W | via Tumblr3. Տաք շոկոլադ թթվասերով

Անհրաժեշտ է`

50 գրամ կակաո

100 գրամ շաքարավազ

5 ճաշի գդալ թթվասեր

բուսական յուղ

վանիլին, դարչին

Խառնել կակաոն ու շաքարավազը: Փոքր կաթսայի մեջ եռման հասցնել թթվասերը, խառնելով ավելացնել կակաոն շաքարավազի հետ: Խառնելով հասցնել միատարր զանգվածի: Ցանկության դեպքում կարող եք ավելացնել բուսական յուղ, սակայն մինչև կակաոյի և շաքարավազի ավելացնելը: Կարելի է նույնպես ավելացնել դարչին և վանիլին:

Just About Images on Tumblr4. Տաք շոկոլադ ռոմով

Անհրաժեշտ է`

1 լիտր կաթ

0.5 բաժակ սերուցք

2 ճաշի գդալ ռոմ

250 գրամ դառը շոկոլադ

Կաթսայի մեջ խառնել կաթը, սերուցքն ու ռոմը: Դնել կրակի վրա, հասցնել եռման: Միանգամից հանել կրակից և ավելացնել շոկոլադի կտորները, որպեսզի այն հալչի տաք կաթի մեջ: Խառնել, մինչև միատարր զանգված ստացվի: Մատուցել տաքացրած բաժակների մեջ:

E M B E R G L O W5. Տաք կրեմային շոկոլադ

Անհրաժեշտ է`

1/3 բաժակ կակաո

¾ բաժակ շաքարավազ

մի պտղունց աղ

1/3 բաժակ եռման ջուր

700 մլ կաթ

½ բաժակ սերուցք

1 տուփ վանիլին

Կաթսայի մեջ լցնել կակաոն, շաքարավազը, աղն ու խառնել: Ավելացնել եռման ջուրն ու կրկին խառնելով հասցնել զանգվածը եռման: Եփել 2 րոպե, հետևելով, որ զանգվածը չայրվի: Ավելացնել կաթն ու տաքացնել` չհասցնելով եռման: Հանել կրակից, ավելացնել վանիլին: Լցնել 4 բաժակի մեջ և ավելացնել սերուցք: Մատուցելուց առաջ մի փոքր սառեցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել