Emedia.am-ը գրում է.

Keppler աստղադիտակից ստացված տեղեկություններն ուսումնասիրող աստղագետները չեն դադարում ուրախացնել նոր հայտնագործություններով: Նրանք եկել են եզրակացության, որ յուրաքանչյուր հինգերորդ աստղ կարող է իր շուրջ ունենալ Երկրի նման մոլորակ, որի վրա, տեսականորեն, հնարավոր է կյանքի գոյությունը:

Բնականաբար, խոսքը վերաբերում է ոչ թե բոլոր աստղերին, այլ նրանց, որոնք նման են մեր Արեգակին: Ինչպես տեղեկացնում են աստղագետները, այսպիսի աստղերի 22 տոկոսն ունի Երկրին խիստ նման մոլորակ: Այսպիսի մոլորակները կարող են ունենալ նմանատիպ զանգված, չափեր ու մակերևութային ջերմություն: Gizmag-ի փոխանցմամբ՝ հետևաբար՝ նրանց վրա տեսականորեն կարող է կյանք գոյություն ունենալ:

Այսպիսի արդյունքների հասնելու համար Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները վերուծել են աստղադիտակից ստացված տեղեկություններն աստղերի մասին: TERRA հատուկ համակարգչային ծրագրի օգնությամբ աստղագետները փորձում էին պարզել՝ որքան հաճախ կարելի է հանդիպել Երկրին նման մոլորակներ: Նրանց հաշվարկներով, մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդ աստղ, որի ծավալն ու սպեկտրալ առանձնահատկությունները չեն տարբերվում արեգակնայինից, կարող է իր շուրջ նման մոլորակ ունենալ: Այսպիսով՝ մեզ ամենամոտ մոլորակը, որի վրա տեսականորեն կարող է կյանք գոյություն ունենալ, գտնվում է 15 լուսատարի հեռավորության վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել