Այս հոդվածում ձեզ հնարավորություն կտանք վիրտուալ ճանապարհորդության գնալ աշխարհի ամենագունավոր և գեղեցիկ քաղաքներից մեկը` Իտալիայի Բուրանո քաղաք: Այս փոքրիկ կղզի-քաղաքը Վենետիկի հետ գտնվում է նույն ծովածոցում, սակայն քաղաքի գույներն այնքան յուրահատուկ են, որ թվում է, թե այս քաղաքը տրոպիկական ինչ-որ վայր է:

159765572

146705811

Կղզիի «ոսկե դարից» սկսած, երբ քաղաքը դեռ նոր էր ծաղկում ապրում, Բուրանոյում կառուցված տները հատուկ ընթացակարգով էին ներկվում: Բուրանոյում ապրողները, եթե ցանկանում են ներկել իրենց տները, ապա պետք  է հատուկ պաշտոնական նամակ ուղղեն կառավարությանը, որից հետո պատասխան են ստանում,  որտեղ ասվում է, թե ինչ գույն է նրանց թույլատրվում ներկել իրնց տները:

 151370817
Լեգենդի համաձայն, իրենց տներն առաջին անգամ վառ գույներով ներկել են կղզու ձկնրսները, որպեսզի երբ դուրս կգային ծով նավարկության, կարողանային տեսնել  իրենց տները:

107165725

Բուրանոյի հատուկ առանձնահատկություններից մեկն էլ ժանյակագործությունն է: Հայտնի է, որ բոլոր կանայք այս կղզում ժանյակագործության մասնագետներ են դեռևս 1400-ականներից: Անգամ Լեոնարդո Դա Վիննչին ինքն էր անձամբ գալիս այստեղ` Դուոմո դի Միլանոյի խորանի համար ժանյակապատ գործվածքներ գնելու:

Այսօր Բուրանոյի նեղ փողոցներում կարելի է ժանյակների կրպակներ, պաղպաղակի խանութներ ու արհեստավորների բազմաթիվ տաղավարներ գտնել: 

148866818

185094301

113206023

140521359

126226997

131986084

121644096


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել