Իմ համեստ կարծիքով, Հայաստանում, խասյաթի համաձայն, սկսել են առանց դուզգյուլի պատկերացում ունենալու, ավելորդ ռոմանտիզացնել ու անտեղի ասսոցիացիաներ փնտրել Անոնիմուսների, Գայ Ֆոքսի ու «V-for Vendetta» ֆիլմերի մեջ: Այլ կերպ ասած, էլի ընկել են համաշխարհային թրենդերի մեջ ու ոնց Հելլոուիններն են բերել գեղավարի ջաններին կպցրել, հիմա էլ սրան են անցել: Այդ իսկ պատճառով, մի քանի գիտահանրամատչելի փաստ Անոնիմուսների, Գայ Ֆոքսի, դիմակի ու ֆիլմի մասին:

- Գայ Ֆոքսը եղել է անգլիացի պալատական դավադիր, ով մասնացել է «Վառոդային դավադրությանը»: Նա չի եղել գլխավոր կազմակերպիչը, նա պետք է ընդամենը վառեր պարույրը, որպեսզի պայթեցներ անգլիական պառլամենտի տակ հավաքած վառոդը, բայց բռնվել է: Բռնվելուց հետո նա մատնել է իր բոլոր գործընկերներին, իսկ երբ կտտանքներով մահապատժի պետք է ենթարկեին, 
պարանը վզին ցատկել է ու կոտրել վիզը՝ ազատելով իրեն սպասվող տանջանքներից:

- Գայ Ֆոքսի կերպարը անասելի թրենդային սարքեց հայտնի ֆիլմը, իսկ ֆիլմում օգտագործված դիմակը արագորեն դարձավ ինտերնետային մեմ ու ֆետիշացվեց, իսկ ֆիլմը, եթե հիշում եք, ուղղակի ֆանտաստիկ ֆիլմ է, որն իր մեջ անարխիստական փիլիսոփայություն ունի ու պատահաբար, թե դիտավորյալ, թողարկվեց արաբական գարուններից անմիջապես առաջ:

- Մեծ հարց է, թե ովքեր են անոնիմուսները: Մի շարք լուրջ վերլուծաբաններ պնդում են, որ դրանք անգլո-ամերիկյան հատուկ ծառայությունների պրոյեկտ են, ինչը ակներև դարձավ հատկապես սիրիական ճգնաժամի ժամանակ, երբ անոնիմուսները ամբողջ թափով ձեռնամուխ էին եղել Ասսադի ռեժիմի դեմ կիբերնետիկ պատերազմին: Բացի դրանից, նրանց մեղադրում են կորպորացիաների մեջ ընթացող կիբերնետիկ ու առևտրային պատերազմների ժամանակ «վարձկանություն» անելու մեջ:

- Դիմակը զուտ ֆիլմի ստեղծողների երևակայության արգասիքն է, որը լայնորեն թողարկվեց ու շրջանառության մեջ դրվեց: Ֆիլմից հետո չի եղել ինչ որ քաղաքացիական շարժում ու հեղափոխություն, որտեղ այդ դիմակները չլինեն: Նույն հաջողությամբ կարող էին Մատանիների տիրակալը ֆիլմի մատանիները ֆետիշացնել, կամ Հարրի Փոթթերի ցախավելները:

Ասածս ինչ ա, սիրելի ռոմանտիկներ, մեր իրականությունն ու առհասարակ մեր հասարակությունը, հեռու է այս ամենից: Ասեմ ավելին, մենք ու էս Գայ Ֆոքսային շարժումները իրարից այնքան հեռու ենք, ինչքան խոզը՝ տուռնիկից: Այնպես որ, եթե ձեզ հեղափոխական եք զգում, ուսումնասիրեք սկզբում լուրջ հեղափոխականների աշխատություններն ու կենսագրությունը, ոչ թե հոլիվուդյան ֆիլմերով ու ամերիկյան ագիտպրոպի կողմից հրամցված թրենդերով առաջնորդվեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել