Նախապատմություն բառացի նշանակում է «պատմության, որը եղել է գրից առաջ» (մոտավորապես Ք.ա. 4-րդ դարից առաջ), իսկ անտիկ պատմությունը այն ժամանակաշրջանն է, երբ մենք սկսել են գրառել մեր պատմությունը: Անտիկ պատմության հասկացությունը սկզբնապես նշվել է Աստվածաշնչի մեջ: Պատմությունը գրի առնողները երբեմն շատ կարևոր փաստեր, անտիկ մշակույթների մասին տեղեկատվություններ ուղղակի գրի չեն առել կամ էլ համապատասխան ձևով ուշադրություն չեն դարձրել:
10 Հնադարյա սարքավորումներ

Հինավուրց քաղաքակրթությունների շատ ավելի զարգացած էին, քան մենք կարծել ենք մինչև հիմա: Պեղումների արդյունքում բազմաթիվ իրեր են հայտնաբերվել` մարտկոցներից մինչև տարբեր տեսակների ու նշանակության սարքավորումներ: Ամենանշանակալից երկու գտածոները Նեմրութի ոսպնյակներն ու Անտիքիտերայի մեխանիզմն են: 3000 տարեկան Նեմրութի ոսպնյակները հայտնաբերվել են Իրաքում գտնվող Նեմրութի պալատում: Որոշ մասնագետներ կարծում են, որ այդ ոսպնյակները հեռադիտակի մաս են եղել, որը օգտագործել են անտիկ Բաբելոնում: Այստեղից էլ կարելի է եզրակացնել, որ դեռևս անտիկ ժամանակներում Բաբելոնում զարգացած է եղել աստղագիտությունը: Իսկ ինչ վերաբերում է Անտիքիտերայի մեխանիզմին (Ք.ա 200թ.), այն ստեղծվել է արեգակի, լուսնի ու մոլորակների շարժմանը հետևելու ու երկնային իրադարձությունները կանխատեսելու համար: Ցավոք, մենք միայն վարկածներ կարող ենք առաջ քաշել հասկանալու համար, թե ինչպես են նրանք կարողացել ստանալ այդ սարքերը, քանի որ նրանց անհետանալուց ի վեր նրանց մասին ամեն ինչ անհետացել է:
9 Ռամաների կայսրությունը

Չնայած բազմաթիվ պատերազմների ու նվաճողական արշավանքների` հնդկական անտիկ քաղաքակրթությունը կարողացել է պահպանվել: Երկար ժամանակ բոլորը հավատացած էին, որ հնդկական քաղաքակրթության պատմությունը ձգվում է Ք.ա. 500թ.ից, սակայն վերջերս արված հայտնագործությունները ցույց են տվել, որ նրանց պատմությունը հազարավոր տարիներով ավելի հին են, քան մենք գիտեինք: Ինդուս հովտում հայտնաբերել են Հարապա և Մոհենջո Դարո քաղաքները` կառուցված հրաշալի պլանավորած ճարտարապետությամբ: Հնագետները կարծում են, որ դրանք միասնական են եղել մինչև երկու առանձին քաղաքների վերակառուցումը: Հարապաների մշակույթը առեղծվածի մեջ է: Դրա ծագումն ու անհետացումը անհայտ է մնում մինչ այսօր: Նրանց բարբառը անծանոթ է, իսկ գրվածքներն` անվերծանելի: Այս վայրում չեն առանձնանում սոցիալական շերտավորումները ու չկան տաճարներ կամ կրոնական կառույցներ: Իսկ նրանց զարգացվածության ու կառուցապատման պլանավորման մակարդակի մշակույթ չեն ունեցել նույնիսկ այնպիսի քաղաքակրթություններ, ինչպիսիք են Եգիպտոսի ու Միջագետքի քաղաքակրթությունները:
8 Լոնգյուի քարանձավները

Չինացիների կողմից անտիկ աշխարհի իններորդ հրաշալիքը համարվող 24 քարանձավներից բաղկացած այս քարանձավային համակարգը անվերծանելի առեղծված է մնում մինչև հիմա: Քարանձավները հայտնաբերվել են 1992թ.-ին: Ոչ մի պատմական գրառում կամ փաստ չկա, որ ցույց կտա, որ միլիոնավոր քառակուսի մետր քարանձավներ կառուցելու համար նման ծավալի աշխատանքներ են տարվել: Հետաքրքիր է, որ քարանձավներում առանձին-առանձին թողնված են քարանձավային ժայռերի կտորներ, որոնք, ըստ մասնագետների, սիմվոլիկ բնույթ ունեն: Քարանձավի մեջ սյուներ ու քարային փորագրություններ կան:
7 Նան Մադոլ

Միկրոնեզիայում` Պոմպեյ կղզուց քիչ հեռու, գտնվում է անտիկ քաղաք Նան Մանդոլը: Այն կառուցվել է ստորջրյա քարանձավների վրա: Կառուցման համար օգտագործված բազալտի քարերց շատերը մինչև 50 տոննա են կշռում: Քաղաքում բազմաթիվ ջրանցքների ցանցեր ու անդրջրյա թունելներ կան: Դրա մասշտաբները համեմատվել են Չինաստանի Մեծ պատի ու հսկայական բուրգերի հետ` չնայած, որ բուրգերի քարերը կշռում են միայն 3 տոննա: Ոչ մի վկայություն չկա, թե ով և երբ է կամ էլ ինչու է կառուցել այս քաղաքը: Քաղաքի հնությունը իմանալու համար անցկացված ռադիոածխածնային հետազոտությունը ցույց է տվել, որ քաղաքը կառուցվել է Ք.ա. 200թ-ին: Իսկ քաղաքի կառուցապատման մեջ օգտագործված հսկայական բազալտի քարերի ծագումը անհայտ է մնում, անհայտ է մնում նաև այն փաստը, թե ինչպես են այդ քարերը կարողացել հասցնել այդ վայր: Քարերի բարձրությունը հասնում է մինչև 15,24 մ, իսկ հաստությունը` 5,1 մետրի: Մարդկային կմախքներն ու ոսկորները, որոնք հայտնաբերվել են պեղումների ժամանակ, շատ ավելի խոշոր են եղել, քան այդ տարածքում այսօր ապրող մարդկանց կառուցվածքն է:
6 Քարեդարյա թունելներ

Շոտլանդիայից մինչև Թուրքիա բազմաթիվ քարեդարյա թունելներ են հայտնաբերվել: Բավարիայում հայտնաբերված քարեդարյա թունելի երկարությունը հասնում է 700 մետրի, իսկ Ավստրալիայում 350 մ երկարություն ունեցող թունել է հայտնաբերվել: Հաշվի առնելով այն, որ այս թունելները ավելի քան 12.000 տարի կարողացել են կանգուն մնալ, հուշում է այն մասին, որ դրա կառուցապատողները բավականին հմուտ են եղել: Մասնագետները հավատացած են, որ այս թունելները կառուցվել են ապահով ճանապարհորդելու համար: Հետաքրքիր է նաև այն, որ թունելային համակարգերում նաև սենյակներ ու նստատեղեր է կարելի գտնել:
5 Պումա Պունկու և Թիվանակու
Պումա Պունկուն մեկն է այն 4 կառույցներից, որը կարելի է գտնել Հարավային Ամերիկայի նախաինկաների քաղաքակրթության Թիվանակու քաղաքում: Այս մեգալիթյան կառույցի փլատակների տարիքը դժվար է հստակորեն նշել, քանի որ այդ վայրերը պեղումների են ենթարկվել և կողոպտվել` բացահայտված լինելուց ի վեր: Միակ բանը, որ հստակորեն կարելի է ասել, և որի շուրջ համաձայնվել են բոլոր հնագետները այն է, որ որ այդ վայրն ավելի հին է, քան եգիպտական բուրգերը: Դրա տարիքը ենթադրաբար հասնում է մինչև 15.000 տարի: Նույնիսկ ինկաները տեղյակ չէին այս կառույցի պատմությանը: Կառուցապատման համար օգտագործած հսկայական քարերի վրա կտրող գործիքների հետքեր չկային ու դրանք հավասարապես կտրված էին ու միմյանց հագցրած: Այդ քարերն այնքան խնամքով են կտրված, որ դժվար է պատկերացնել, որ առանց մերօրյա տեխնոլոգիաների կիրառության, արվել են հազարավոր տարիներ առաջ: Քաղաքը հարուստ էր ոռոգման համակարգով, կեղտաջրերի համար նախատեսված առանձին համակարգով, ինչպես նաև ջրաբաշխման համակարգերով: Այս քաղաքակրթության և նրանց օգտագործած տեխնոլոգիաների մասին պահպանված ոչ մի տեղեկություն չկան: Քաղաքի կառուցապատումը, դրա բնակիչների ով լինելը առեղծված են մնում մինչ այսօր:
4 Մետաղական ամրակներ

Նորից խոսելով Պումամունկուի առեղծվածների մասին` այս անգամ պետք է նշենք, որ այստեղ ինչպես նաև Կորիկանչայի, Օլանտայտամբոյի, Յուրոկ Ռումիի ու հին Եգիպտոսում մետաղական ամրակներ են օգտագործվել հսկայական շինությունների կառուցապատման մեջ: Այն անցքերը, որտեղ դրանք օգտագործվել են, մինչ այսօր ուսումնասիրվում են հնագետների կողմից: Սկզբում հնագետները կարծում էին, թե այս ամրակները տեղադրվել են անցքերում, սակայն հետո նրանք բացահայտել են, որ իրականում մետաղական այդ մասերը ձևավորվել են հենց անցքերում, ինչը վկայում է, որ նրանք ունեցել են մետաղը հալեցնող շարժական տեխնիկաներ: Գիտնականները պնդում են, որ գտածո մետաղները կարող էին հալեցվել միայն շատ բարձր ջերմաստիճանի դեպքում, որը ինչպես մեզ է հայտնի, անտիկ աշխարհում մարդիկ անկարող էին ստանալ` տեխնոլոգիաների դեռևս զարգացած չլինելու պատճառով: Սա ստիպում հարցնել, թե ինչը կարող էր պատճառ դառնալ, որ այս զարգացած տեխնոլոգիաներն անհետանային իրենցից հետո:
3 Բալբեկների Առեղծվածը

Լիբանանի տարածքում գտնվող Բալաբեկների հնագիտական պեղումենրի տարածքում կարելի է գտնել հռոմեական ծագում ունեցող ամենալավ պահպանված փլատակները: Անտիկ ժամանակներում այս վայրը Հելիոպոլիս էր կոչվում: Դրա պահպանված փլատակները ուղղակի ապշեցուցիչ են, սակայն այս վայրը իսկապես առեղծվածային է դարձնում մեգալիթյան բլրի ավերակները, որի վրա հռոմեացիները կառուցել են իրենց կառույցները:
Որպեսզի պարզ լինի դրա չափերը, նշենք, որ այդ մոնոլիթիկ քարերի կշիռը կարող է հասնել մինչև 1200 տոննայի, ինչը նաշնակում է, որ սրանք աշարհի ամենախոշոր մշակված սալաքարերն են: Որոշ հնագետններ հավատացած են, որ այս վայրը 9000 տարվա պատմությոյւն ունի, քանի որ պեղումների արդյունքում բացահայտվել են միջինբրոնզեդարյան (Ք.ա. 1900-1600թթ) ու վաղբրոնզեդարյան (Ք.ա. 2900-2300թթ) մնացորդներ: Բացի այն, որ գիտնականների համար անհասկանալի է, թե ինչպես են այն ժամանակ մարդիկ կարողացել նման ահռելի ծանրության քարերով կառույցներ ստեղծել, նրանք նաև նշում են, որ նույնիսկ մեր օրերում դեռևս չկան նման տեխնոլոգիաներ, որոնցով հնարավոր կլիներ նման ծանրությամբ քարեր օգտագործել շինարարության մեջ:
2 Գիզայի բարձրավանդակը

Հին Եգիպտոսի առեղծվածների մասին բազմաթիվ հատորներ են գրվել: Գիտենք, որ հսկայական բուրգերն այնպիսի մանրակրկտությամբ են կառուցվել, որն ուղղակի պատկերացումից դուրս է, ու շատ հնարավոր է, որ իրականում դրանք ամենևին էլ փարավոնների մնացորդների համար որպես դամբարաններ չեն կառուցվել: Ավելին, հայտնի է, որ մինչև այդ տարածքի անապատի վերածվելը, Սֆինքսների քայքայումը անձրևներից ու ջրից է եղել: Հայտնի է, որը այն 7000-9000 տարեկան է, իսկ շատերը կարծում են, որ դրանք նույնիսկ շատ ավելի հին են, քան ենթադրվում է: Եգիպտական քաղաքակրթության Ք.ա. 3-րդ հազարամյակում հանկարծակի ծաղկում ապրելը, ստիպում է շատ մասնագետների ենթադրել, որ նրանցից առաջ գոյություն է ունեցել մեկ այլ զարգացած ու մոռացված քաղաքակրթություն, որն էլ եգիպտացիներին թողել է իր ժառանգությունը: Սֆինքսից բացի, նախադինաստիական այլ կառույցներ են Քեֆրենի դամբարանը, հովտային տաճարները, Միկերինի դամբարան-տաճարը, որոնք կրաքարի սալաքարերով են կառուցված: Դրանց վրա նույնպես, ինչպես Սֆինքսի դեպքում, հայտնաբերվել է ջրի հետևանքով առաջացած քայքայում:
1 Գոբլեկի արհեստական բլուրը

Թուրքիայի հարավարևելյան հատվածում վերջերս հայտնաբերված տաճարների համալիրը համարվում է ժամանակակից պատմության ամենակարևոր հնագիտական հայտագործություններից մեկը, որի հնությունը հասնում է մինչև վերջին սառցեդար (12.000 տարի առաջ): Պեղումների արդյունքում հայտնավբերվել են կավե ամաններ, գրվածքներ, անիվներ, մետաղագործության հետքեր: Կառույցի բարդ կառուցվածքը ապշեցրել է գիտնականներին, քանի որ դրանք բավականին հեռու են պալեոլիթյան քաղաքակրթությունների զարգացվածությունից: Քարի դարից հազարավոր տարիներ առաջ կառուցած այս տարածքը 20 շրջանաձև կառույցներից է կազմված, որոնցից միայն չորսն են պեղվել մինչ այժմ: Կառույցները կազմված են 5.5 մ երկարություն ունեցող սյուներից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է մինչև 15 տոննա: Ոչ ոք դեռևս չի կարողանում հասկանալ, թե ովքեր են կառուցել այս տարածքը, որտեղից և ինչպես են նրանք կարողացել նման կառույցներ ստեղծել և արդյոք նրանք են Երկրի վրա եղած առաջին քաղաքակրթությունը:



