1in.am-ը գրում է.

Facebook սոցիալական ցանցը թարմացրել է Like և Share կոճակների դիզայնը: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է մշակողների համար նախատեսված Facebook-ի բլոգում: 

Like կոճակը Facebook-ի կողմից գործարկվել է 2010-ի գարնանը և դարձել իր տեսակի մեջ առաջին սոցիալական փլագինը կողմնակի կայքերի համար, որը օգտատերերին հնարավորություն է տվել միմյանց խորհուրդ տալ տեսնել հավանած նյութը: 

Վերջին տեղեկություններով՝ Like և Share կոճակները տեղակայված են ավելի քան 7.5 մլն վեբ կայքերում: Նոր դիզայնով կոճակները դարձել են մուգ կապույտ՝ փոքր, սպիտակ f տառով: Առաջիկայում դրանք հասանելի կլինեն բոլոր օգտատերերին: Այն կայքերը, որտեղ արդեն տեղակայված են այդ կոճակները, թարմացումը կկատարվի ավտոմատ կերպով: 

Facebook-ի ամսական ակտիվ լսարանը մոտ 1.2 միլիարդ օգտատեր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել