Tert.am-ը գրում է.
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ում ՀՀ նախագահը Ազգային ժողովին առաջարկել է վերանշանակել նույն պաշտոնում (ՎՊ նախագահի վերանշանակումը, համաձայն Սահմանադրության, կատարվում է պատգամավորների փակ գաղտնի քվեարկությամբ), այսօր հանդիպելու է ԱԺ խմբակցությունների հետ: Ժամը 12.00-ին նախատեսված է նրա հանդիպումը ԱԺ «Բարգավաճ Հայաստան», ժամը 13.00-ին՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունների հետ:
Մյուս խմբակցությունների հետ հանդիպումները նախատեսված են կամ օրվա երկրորդ կեսին, կամ վաղը:
Tert.am-ի հետ զրույցում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտնեց, որ այս պահին որևէ դիրքորոշման մասին չի կարող հայտնել, քանի որ չգիտի՝ «ինչ ծրագրով է գալիս, անցած ստուգումների ժամանակ ի՞նչ արդյունքներ է գրանցել»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նույնպես ասաց, որ խմբակցության դիրքորոշումը նույնպես կախված կլինի Իշխան Զաքարյանի նախորդ գործունեության արդյունքներից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ