1in.am-ը գրում է.
Չինացի տղամարդն ամուսնալուծվել է կնոջից, այնուհետև դատական հայց ներկայացրել նրա դեմ «ծայրաստիճան տգեղ աղջիկ» լույս աշխարհ բերելու համար: Այս մասին հայտնում է Irish Times-ը:
Ջիան Ֆենգը կնոջը մեղադրում է անհավատարմության մեջ: Նա ավելի քան վստահ է, որ չի կարող լինել այդ տգեղ երեխայի հայրը:
Երբ ԴՆԹ թեստը ցույց է տվել, որ երեխան իրենն է, Ֆենգի կինը գաղտնիք է բացահայտել՝ ասելով, որ մինչ իրենց հանդիպումը ինքը 100 հազար դոլար արժողությամբ կոսմետիկ վիրահատության է ենթարկվել Հարավային Կորեայում:
Ֆենգը նրա դեմ հայց է ներկայացրել՝ խաբեությամբ իրեն գեղեցիկ ներկայացնելու համար:
Չինացին շահել է դատը: Դատավորը համաձայնել է Ֆենգի փաստարկի հետ և նրա նախկին կնոջը պարտավորեցրել 120 հազար դոլար վճարել:
Տղամարդը նշել է, որ իրենց ամուսնության հիմքում եղել է սերը, սակայն առաջին դստեր ծննդից անմիջապես հետո ամուսնական խնդիրներ են առաջացել: Տղամարդը նշել է, որ երեխան անհավատալի տգեղ էր՝ այն աստիճանի, որ սարսափեցնում էր իրեն: Տգեղ են նաև նրանց մյուս երեխաները: