Դեպքեր են տեղի ունենում ֆեյսբուքում, որոնք տրամաբանության հետ որևէ աղերս չունեն:

Աստղային պատերազմներ` բառիս ամենաուղիղ իմաստով: 
«Слова одни скрывают слова другие». այս բառերը ասել է Շեքսպիրը: Ինչպես պարզվեց Մենուան Շեքսպիր սիրում է: Նա երեկ անուղղակի ձևով, այն է ուրիշների մասին, եթեներով խոսելով, պաշտպանում էր տրանսպորտի գների թանկացումը: Բայց կա այս պատմության հակառակ կողմը. գուցե՞ Մենուան ոչինչ էլ ի նկատի չի ունեցել: Լավ, այս հարցն էլ թողնենք Մենուաին, Ալենին, Պետրոսին ու Հայկին, թող իրանք իրար մեջ պարզեն իրենց խնդիրները: 

«Ազատեք Շանթ Հարությունյանին». սա իմ խոսքերը չեն, սա ֆեյսբուքում բացված էջ է, որը պահանջում է ազատ արձակել մի մարդու, ում գործողությունները, մեղմ ասած, տրաբանական որևէ բացատրություն չունեն: Դե այս դեպքի վերաբերյալ մեկնաբանությունը անել էլ պետք չի: Եթե մարդիկ կան, որ Շանթի գործողությունները իրավաչափ ու իրավացի են համարում, դժվար թե կարողանանք նրանց հակառակ երևույթի մեջ համոզենք:

Ոստիկանությունում լա՞վ չեն վճարում: Այս հարցը երեկվանից տանջում է ինձ: Ինչո՞ւ, որովհետև մի ոստիկան, ծառայությունից հետո ակտիվիստ էր աշխատում Նախախորհրդարանում: Դե հիմա ինչ, կարմիր բերետը փոխում ես դեղին կեպիով, դառնում ես ակտիվիստ: Սա կարելիա դասել Հայկական աբսուրդի շարքին:


Վարդան Պետրոսյանին երեկ տեղափոխում էին հիվանդանոց, իսկ լրագրողները այդ վիճակում նկարում էին նրան: Խնդրում եմ, մոռացեք Վարդան Պետրոսյանին, այդ չարաբաստիկ ավտովթարը: Թողեք մարդիկ իրանց հունով շարունակվեն: Այս ուշադրությունը հոգեպես ավելի է ընկճում այդ երկու ընտանիքներին: 

Սենց էլ բան կլինի՞. Հենոն գոլ չխբեց+դրան` Բորուսիան էլ պարտվեց: Բորուսիայի խաղերի ժամանակ մի հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում, աշխարհի համար խաղում են 2 կողմ, իսկ մեր համար` 3: Օրինակ` երեկ խաղում էին Բորուսիան, Արսենալը ու Հենոն: Ոչինչ, որ Բորուսիան կպարտվի, կարևորը Հենոն գոլ խփի: Ինչևէ, Հենո առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել