Ուրեմն բոլոր էն «բարի» մարդկանց, ով ֆեյսբուքով կոչ են անում, որ Վարդան Պետրոսյանին սպանելը քիչ է, որ լավ կլինի, որ «սատկի» և որ ցմահ բանտարկեն և այլն: Նիվա մակնիշի մեքենայում 6 հոգի տեղափոխելը առանց ամրագոտիների հավասարապես մեղավորություն է և տվյալ դեպքում հանցագործություն, քանի որ նաև այդ է պատճառ հանդիսացել ողբերգական հետևանքների: Հիմա օրենքի «ջատագով» խելոքներ, ի՞նչ անեն. բռնեն երեխա կորցրած վարորդին էլ դատե՞ն հավասարապես... Դա արդարացի կլինի՞... դե ուրեմն սսկվեք վեր ընկեք տեղներդ ու ուրիշի վատը մի ցանկացեք, Վարդանը հաստատ իրեն շատ ավելի վատ է զգում, քան ձեզանից յուրաքանչյուրը, քանի որ Վարդանը մարդ է, ոչ թե ուրիշի մահը ցանկացող անասուն... Իսկ երեխա կորցրած խեղճ ծնողներին դրանով դուք ոչ թե օգնում եք, այլ ավելի շատ ցավ պատճառում: Ցավակցել չի նշանակում մարդկանց վերքի վրա աղ լցնել...



