Armsport.am-ը գրում է.
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Նապոլիի» և «Արսենալի» հանդիպումը կարող է անցնել առանց հանդիսականների, քանի որ իտալական ակումբի երկրպագուները Մարսելի «Օլիմպիկի» հետ խաղից առաջ գրոհել են վերջինիս ավտոբուսը:
«Նապոլին» արդեն զգուշացում ստացել է երկրպագուների վարքի պատճառով, և այս դեպքը կարող է ծանր հետևանքներ ունենալ:
Իտալական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Օլիմպիկի» ավտոբուսը քարկոծել են և նույնիսկ կոտրել ապակիներից մեկը: Ֆրանսիական թիմի ֆուտբոլիստները վնասվածքներ չեն ստացել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել