Ցանկանու՞մ եք հասնել հաջողության1. Փորձեք նայել իրավիճակին դիմացինի աչքերով: Մարդիկ տարբեր են լինում` տարբեր բնավորությամբ, մտածելակերպով, արժեքներով: Այն, ինչը ձեզ հետաքրքիր է, դիմացինին կարող է ձանձրալի թվալ: Այն, ինչը ձեզ ոգեշնչում է, դիմացինին կարող է ոչինչ չտալ: Երբեմն ձեզ համար անվնաս թվացող արտահայտությունը կամ արարքը կարող է ցավ կամ վիրավորանք պատճառել դիմացինին: Այդ պատճառով ցանկացած իրավիճակում ինչ-որ բան ասելուց կամ անելուց առաջ փորձե՛ք նայել դրան դիմացինի աչքերով: Ի՞նչ կզգայիք դուք, եթե նրա փոխարեն լինեիք: Կարող են լինել դեպքեր, երբ դուք իրավիճակը տեսնում եք այլ կերպ, որովհետև ինֆորմացիայի պակաս ունեք: Միգուցե կա ինչ-որ բան, որ դուք ուղղակի չգիտեք և եթե դա իմանայիք, ապա ամեն ինչ իր տեղը կընկներ: Այդ պատճառով, մի շտապեք եզրակացություններ անել: Դիմացինի աչքերով իրերին նայելու ունակությունը ձեզ կարող է ուժ և իմաստություն պարգևել, իսկ դրա բացակայությունը` դժվարությունների և անհաջողությունների հանգեցնել: 

2. Մի՛ շտապեք խորհուրդներ տալ: Միգուցե դիմացինին անհրաժեշտ է, որ դուք ուղղակի լսեք նրան: Շատ դեպքերում մարդկանց անհրաժեշտ է ընդամենը գտնել մեկին, ով կլսի իրենց: Ինչ-որ խնդրի մասին խոսելիս, մեզանից յուրաքանչյուրը ներքուստ արդեն գիտի դրա լուծումը: Մեզ միայն անհրաժեշտ է, որ մեր կողքին լինի ինչ-որ մեկը, որի հետ կարելի է կիսել հիասթափությունները, դժվարությունները կամ ծանր օրը: Երբեմն նման պահերին խորհուրդներ տալով, ընդհատելով զրուցակցին՝ դուք կարող եք միայն զայրացնել նրան և դադարել լինել այն "ապաստարանը”, որտեղ կարող է թաքնվել դժվար պահերին: Կարողացե՛ք լսել: Դա շատ ավելի կարևոր է, քան խոսելը: 

3. Երբեք մի՛ քննադատեք ուրիշներին: Շրջապատում կարելի է հանդիպել մարդկանց, որոնք կարծես անհամբեր սպասում են, որ ինչ-որ մեկը հանկարծ սխալվի, որպեսզի սկսեն քննադատել նրան: Միգուցե դա սեփական առավելությունը դիմացինի հանդեպ ընդգծելու միջոց է կամ ուղղակի զգացմունքները զսպել չկարողանալու արդյունք, բայց պետք է այդպիսի մարդկանց օգնել հասկանալ, որ քննադատությունը երբեք չի կարող դրական արդյունք տալ: Ոչ մեկին դուր չի գալիս, երբ իրեն քննադատում են: Դրանով կարելի է միայն թշնամանք և վիրավորվածություն ձեռք բերել սեփական անձի հանդեպ, նույնիսկ եթե այն թաքնված լինի: Ուժեղ մարդիկ չեն քննադատում: Անհրաժեշտության դեպքում նրանք ուղղակի սովորեցնում են: Եվ դա աշխատում են անել այնպես, որ դիմացինն իրեն ճնշված չզգա: 

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել