1in.am-ը գրում է.

Ամերիկացի զինվորականները մշակել են Life Extension Program (LEP) արդիականացման ծրագիր, որի շրջանակում մինչև 2024 թվականը կթարմացվեն հիմնական ավիացիոն՝ ազատ անկման В61 միջուկային ռումբերը: Այս մասին հայտնում է International Defence Review-ը:

В61-ի արդիականացման ծրագիրը մշակվել է ամերիկյան միջուկային զինանոցի արդիականացման ընդհանուր նախագծի շրջանակում, որը կոչված է փոխարինելու միջուկային 12 եզակի տեսակների լիցքերը ընդամենը 5 տեսակով: В61-ի արդիականացումը դիտարկվում է որպես առաջնահերթություն, քանի որ այն ունի լիցքի ամենահին կառուցվածքը, որի հիմնական տարրերը մշակվել են դեռևս 1960-ականների սկզբներին:

LEP-ի շրջանակում կստեղծվի В61 ռումբի նոր միասնական օրինակ, որը կկոչվի Mod 12 (B61-12): Այն կփոխարինի В61-ի ռազմավարական և մարտավարական բոլոր մոդիֆիկացիաներին, ինչպես նաև պահեստներում պահվող В83 ռումբերի փոքր թվաքանակին: В61-12-ը կունենա մոտ 50 կիլոտոննա հզորություն:

Դրանք կդառնան կառավարելի: Կտեղակայվի ղեկերով նոր պոչային հատված: Այն թույլ կտա հրաժարվել հին պարաշյուտային համակարգից:

ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչության կանխատեսումներով՝ արդիականացման ծրագրի արժեքը կկազմի 8.1 մլրդ դոլար: Ինչպես սպասվում է՝ այդ գումարը դժգոհություն կառաջացնի Կոնգրեսում, առավել ևս բյուջետային սահմանափակումների պայմաններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել