Մարդիկ քաղաքացիական գիտակցության բարձրացում են ուզում, ինչ-որ բաներ են պահանջում պետությունից: Բայց մյուս կողմից ամեն կերպ պայքարում են իրենք իրենց պահանջած երևույթների դեմ: Երեկոյան քայլում էի ՀՍ պողոտայով և նկատեցի որ լույսերը, պայմանական անվանենք լապտերներ, կոտրված են: Ու քաղաքաակրթություն պահանջող մարդիկ այդ լապտերների մեջ աղբ էին լցրել (2 մետր այն կողմ աղբամաններ կան): Ես չեմ հավատում, որ այդ լապտերները ինքնուրույն են կոտրվել և աղբն էլ քամին է այնտեղ լցրել:
Վաղը ինչ-որ մեկը այդ պատկերը կնկարի և համացանցում դիվիդենտներ կհավաքի ու կգրի, որ տեսեք ի՞նչ վիճակ է քաղաքի կենտրոնում: Էհ ձեր հոգուն մեռնեմ, կարողա քաղաքապետարանից եկել կոտրել են ու մի հատ էլ աղբ են լցրել, որ դու էլ նկարես ու բարձր արժեքներից խոսես: Այս ձևով են քաղաքացիական ինքնագիտակցության բարձր մակարդակին հասնո՞ւմ, եթե այո ուրեմն մի հապաղեք աշխարհին տեղեկացրեք սրա մասին, թող իրենք էլ զարգանան այս ձևով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել