Ես հիվանդ չեմ, ես ուղղակի ծեր եմ. Նելսոն Մանդելան իրեն լավ է զգումPanorama.am-ը գրում է.

Հարավաֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի առողջական վիճակը լավ է: Այդ մասին հայտարարել է հարավաֆրիկյան քաղաքական գործիչ և Մանդելայի ընկեր Մոսիմա Գաբրիել Տոկիո Սեկսվալեն, փոխանցում է «Ֆրանս Պրես»-ը:

«Բոլորիդ հետաքրքրում է` որտեղ է նա: Նա լավ վիճակում է, հիվանդանոցից դուրս է գրվել, վերադարձել է տուն: Նրա հոգին մեր բոլորի հետ է», -հայտարարել է Սեկսվալեն Յոհաննեսբուրգում «Մանդելա. Երկար ճանապարհ դեպի ազատություն» ֆիմլի պրեմիերայի ժամանակ: Նա նաև հիշեցրել է Մանդելայի խոսքը իր առողջական վիճակի մասին. «Ես հիվանդ չեմ, ես ուղղակի ծեր եմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել