Panorama.am-ը գրում է.
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի 50-ամյա Դեմի Մուրը և նրա ամուսինը` Էշթըն Քատչերը ստորագրել են ամուսնալուծության մասին փաստաթղթերը և արդեն պատրաստ են այն ներկայացնել դատարան: Հիշեցնենք` զույգը արդեն երկու տարի է` միասին չէր և արդեն հասունացել էր այդ փաստը դատարանով ամրագրելու ժամանակը:
Դերասանական զույգի ամուսնալուծության պատճառը համարվել է երիտասարդ ամուսնու բազմաթիվ դավաճանությունները, որոնց մասին պարբերաբար գրել է մամուլը: Դեմի Մուրը շատ ծանր է տարել Քատչերի հետ բաժանությունը. շատ ուժեղ նիհարել էր և բացի այդ նյարդային խանգարումների պատճառով հոսպիտալացվել էր:
Ամուսնալուծության փաստաթղթերում որպես պատճառ Քատչերը նշել էր Դեմի Մուրի հետ «անտանելի տարաձայնությունները»: Իր հերթին Դեմին պահանջել է դավաճանությունների համար որպես բարոյական փոխհատուցում, գումար վճարել, և զույգը երկար ժամանակ փոխհամաձայնության չէր գալիս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ